«Ես մեծ լավատեսությամբ նախ սպասում եմ նոյեմբերի 8-ի որոշմանը, իսկ հետո վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերին։ Ես դրանից ավելին չեմ ուզում ասել մեր ժողովրդին»,- ասել է աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա մասնակցել է Եվրահանձնաժողովի կողմից կազմակերպված Global Gateway Forum-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
«Ցավոք սրտի, պետք է ասել, որ չափազանց շատ էին խանգարող հանգամանքները, չափազանց շատ սաբոտաժներ, այսպես ասած, չափազանց շատ արհեստական արգելքներ ստեղծվեցին ընդդիմության կողմից։
Բայց, ի վերջո, այսօր մի իրավիճակում ենք, չեմ ուզում առաջ ընկնել իրադարձություններից և նախապես որևէ բան հայտարարել, բայց իմ ակնկալիքը հետևյալն է՝ հաշվի առնելով մեր արածները, աշխարհաքաղաքական իրավիճակը, իրավիճակը, որը ստեղծվել է աշխարհում, հաշվի առնելով արդեն իսկ ստեղծված նախադեպերը, անցյալ տարի տրվել է Մոլդովային, ինչպես նաև Ուկրաինային և Բոսնիա-Հերցեգովինային, որոնք զգալի ետ են և այսօր էլ ետ են մնում Վրաստանից, շատ լավատեսորեն սպասում եմ նոյեմբերի 8-ի որոշմանը, իսկ հետո վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերին»,- ասել է վարչապետը։
Լրատվամիջոցների հետ զրույցում կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ասել է, որ իր վարչապետության առաջին ժամկետում ընդդիմադիրները շրջել են՝ աղաչելով եվրոպացի գործընկերներին, որ թույլ չտան Վրաստանին առանց վիզայի ռեժիմ շնորհել։
«Երբ մենք աշխատում էինք առանց վիզայի ռեժիմի վրա, իմ առաջին վարչապետության ժամանակ, հիշում եք, որ Դաթո Բաքրաձեն, Կանդելակին և այլ ընդդիմադիրներ գնացին այնտեղ, աղաչեցին և սպառնացին մեր եվրոպացի գործընկերներին, որ չտան առանց վիզայի ռեժիմը։ Սա փաստ է իմ ընկերներ և, իհարկե, շատ ցավալի է։ Մեր ջանքերի արդյունքում մենք ցրում ենք ընդդիմադիրների կողմից մեր մայրաքաղաք Թբիլիսիից առատորեն հոսող բացասական նարատիվն ու ապատեղեկատվությունը, և նրանք գիտեն իրականությունը, մեր իսկական ընկերները, ես այդպես կասեի։ Ուզում եմ բոլորին հանգստացնել, որ չնայած այս ներքին և արտաքին թշնամիներին, ես այդպես կասեի, և չնայած այդքան ապակառուցողականությանն ու սաբոտաժին, մեր երկիրը միևնույն է կստանա կարգավիճակ»,- ասել է Ղարիբաշվիլին՝ հավելելով, որ երբ երկիրը ստանա կարգավիճակ, դա կլինի կառավարության վաստակը վրաց ժողովրդի հետ մեկտեղ։
Վարչապետն ընդգծել է նոր հրապարակված տվյալները, որոնց համաձայն՝ Վրաստանը, ըստ նրա, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներից օրենքի գերակայության վարկանիշում առաջին տեղն է զբաղեցնում.
«Մենք առաջ ենք ԵՄ անդամ ակտիվ երկրներից, ՆԱՏՕ-ի անդամ երկրներից։ Սա պատասխան է նաև երկարաժամկետ ապատեղեկատվության, բացասական, հակավրացական քարոզարշավի դեմ, որտեղ ասվում էր, որ մեր երկրում անկախ դատարան չկա, որ մարտահրավերներ կան օրենքի գերակայության դաշտում»։
Հավանաբար նոյեմբերին հայտնի կդառնա, թե արդյոք Եվրահանձնաժողովը հանձնարարական կտա Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։
Անցյալ տարի Եվրոպական միությունը Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և առաջադրեց 12 կետից բաղկացած նախապայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Վրաստանի դիմումի վերաբերյալ հանձնաժողովի պատրաստած եզրակացության մեջ սահմանված առաջնահերթություններից են՝ քաղաքական բևեռացման վերացումը, դատական բարեփոխումների իրականացումը, ապաօլիգարխացումը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուժեղացումը, լրատվամիջոցների ազատության ապահովումը և այլն։