Մեղմացված տարբերակ չենք ընդունի, ռուսական օրենքը պետք է անվերապահորեն ետ կանչվի․ 7 կուսակցություն

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ընդդիմադիր յոթ կուսակցությունները «Վրացական երազանքից» պահանջում է անվերապահորեն ետ կանչել այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը։ Նրանց համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ իշխող կուսակցությունը փորձում է խաբել վրաց հասարակությանն ու միջազգային գործընկերներին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Վրացական երազանքի» ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները ռուսական օրենքի կոսմետիկ փոփոխությունների և այս հակապետական, հակասահմանադրական, հակաեվրոպական նախաձեռնության մեղմացման մասին փորձ է մոլորեցնելու վրացական միասնական ու ուժեղ հասարակությանը և մեր միջազգային գործընկերներին։

Իվանիշվիլիի այս ռուսական նախաձեռնության պատճառով մեր բնակչության զգալի մասը դարձավ հոգեբանական և ֆիզիկական տեռորի զոհ, ահաբեկչության մեջ են ներգրավվել ոչ միայն պետության կողմից կազմակերպված հանցավոր խմբերը, այլև ՆԳՆ ոստիկանական ստորաբաժանումները։

Իվանիշվիլին քաղաքական բռնաճնշումները վերածել է մեր ժողովրդի առօրյայի, Վրաստանի միջազգային իմիջն արդեն լրջորեն վնասվել է, հարվածի տակ է մեր եվրոպական և եվրատլանտյան ապագան։ Հետևաբար,

Մենք՝ դեմոկրատական ​​ընդդիմությունը, չենք ընդունի ռուսական օրենքի մեղմացված տարբերակը, այս օրենքը բարելավման ենթակա չէ և պետք է անվերապահորեն ետ կանչվի։ Վրաստանի եվրոպական ապագայի համար մենք շարունակում ենք մեր միասնական դիմադրությունը ռուսական օրենքին և ռուսական ռեժիմին»,- ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են՝ «Լելո», «Ախալի», «Ստրատեգիա Աղմաշենեբելի», «Դրոա», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Հանրապետական» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունները:

Մայիսի 13-ի աշխատանքային շաբաթվա ընթացքում խորհրդարանում նախատեսվում է «Վրացական երազանքի» ռուսական օրենքի երրորդ ընթերցումը։ Իշխող կուսակցությունը մտադիր է օրենքն ընդունել մայիսի 14-ի լիագումար նիստում։

Ինչպես նշել է վարչապետը՝ մայիսի 14-ից 28-ն ընկած ժամանակահատվածում, վետոյի ընթացակարգի շրջանակներում, հնարավոր է համաձայնեցվեն օրենքի վերաբերյալ դիրքորոշումները։ Լրագրողի հարցին, թե «Վրացական երազանքը» պատրա՞ստ է փոփոխություններ կատարել օրինագծում, Կոբախիձեն պատասխանել է. «Իհարկե։ Այլապես, ո՞րն է քննարկման իմաստը: Կստանանք իրավական դիտողություններ, և մենք խոսում ենք դրանք կիսելու մասին»։

2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։ Ռուսական օրենքը պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։ 150-ից ավելի հասարակական և լրատվական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որ ոչ մի դեպքում չեն գրանցվի «արժանապատվությունը ոտնահարող ռեգիստրում»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։