«Մեկամյա մագիստրոսական ծրագիրը կունենա մեկ կարևոր նորամուծություն, որ ընդունվել հնարավոր կլինի առանց ազգային քննությունների։ Եթե դիմորդը ցանկանում է դրամաշնորհ ստանալ, ապա միայն այս դեպքում նա պետք է քննություններ հանձնի»,- ասել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Համալսարանները հնարավորություն կունենան կրճատել բիզնեսի վարչարարության/կառավարման մագիստրոսական ծրագրերի տևողությունը՝ դարձնելով մեկ տարի։ Ըստ այդմ՝ ուսանողները 120-ի փոխարեն պետք է հավաքեն 60 կրեդիտ։
Նախարարի խոսքով՝ մեկամյա ծրագիրը կունենա «որոշակի սահմանափակումներ»։ Օրինակ՝ մագիստրոսի որակավորում ստանալուց հետո անձը չի կարողանա շարունակել ուսումը դոկտորական մակարդակում։
Փոփոխությունները վերաբերում են նաև բակալավրիատի կրթական ծրագրին։ Կրթության նախարարի հրամանի համաձայն՝ բուհերը բիզնեսի կառավարման ուղղությամբ կկարողանան իրականացնել առնվազն 180 կրեդիտանոց բակալավրիատի կրթական ծրագրեր։ Այսօր բակալավրիատներն առնվազն 240 կրեդիտանոց են, որոնք ուսանողները կուտակում են չորս տարվա ընթացքում։
Կրթության նախարարի խոսքով՝ բուհերը չեն սահմանափակվելու և իրենք են որոշելու՝ եռամյա բակալավրիատ կիրականացնեն, քառամյա, թե երկուսն իրար հետ։
«Մենք առաջին փուլում միայն բիզնես ծրագրերի համար հնարավորություն ենք բացում ներդնելու եռամյա բակալավրիատ։ Սակայն ես այստեղ հայտարարում եմ, որ մենք դրանով կանգ չենք առնելու և հնարավորության դեպքում կշարունակենք աշխատել տարբեր ուղղություններով»,- նշել է Ամիլախվարին։
Նրա խոսքով՝ փոփոխությունները լիովին համապատասխանում են եվրոպական և ամերիկյան պրակտիկային։
