Մեքսիկայի սահմանը հատող անօրինական միգրանտներն այլևս չեն կարողանա ապաստան հայցել ԱՄՆ-ում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ Reuters

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նոր սահմանափակումներ է մտցրել անօրինական ներգաղթյալների նկատմամբ, ովքեր փորձում են Մեքսիկայի սահմանով մուտք գործել ԱՄՆ։ Բռնվելու դեպքում նրանք չեն կարողանա ապաստան հայցել և անմիջապես կվերադարձվեն Մեքսիկա։ Նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտել այսօրվանից։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ջո Բայդենն ասել է, որ ապաստանը հասանելի կմնա այն միգրանտների համար, ովքեր օրինական ճանապարհով են մուտք գործում ԱՄՆ։

«Եթե անձը որոշի չօգտվել մեր օրինական ուղիներից, եթե նա ընտրի մուտք գործել առանց թույլտվության և օրենքի խախտմամբ, ապա նրան կարգելվի ապաստան ստանալ և մնալ Միացյալ Նահանգներում: Սա կօգնի մեզ վերահսկողություն հաստատել մեր սահմանի վրա՝ այդ գործընթացում կարգուկանոն հաստատելով։ Արգելքը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ անօրինական մուտքի փորձերի թիվը չի կրճատվի այն մակարդակի, որը մեր համակարգը կարող է արդյունավետորեն կառավարել»,- ասել է Ջո Բայդենը։

CNN-ի հաղորդմամբ՝ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները լրատվամիջոցներին ասել են, որ եթե ամեն օր ավելի քան 2500 մարդ կալանավորվի սահմանին, արգելքն ուժի մեջ կմտնի և կվերացվի այն ժամանակ, երբ ձերբակալությունների թիվը նվազի մինչև 1500-ի։ Ներկայում ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ամեն օր ավելի քան 4000 անօրինական միգրանտ է ձերբակալվում։

Բացառություններ են արվելու առանց ուղեկցի երեխաների, թրաֆիքինգի զոհերի և լուրջ առողջական խնդիրներ ունեցող կամ նրանց անվտանգության համար վտանգ ունեցող մարդկանց համար:

Սպիտակ տան պաշտոնյաները նշում են, որ սահմանափակումը ժամանակավոր է և կվերացվի հենց այն ժամանակ, երբ միգրանտների թիվը վերադառնա անվտանգ և կառավարելի մակարդակի:

Վրաստանի հազարավոր քաղաքացիներ նույնպես փորձում են Մեքսիկայի սահմանով մուտք գործել ԱՄՆ։

 

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):