Մելիայի կարծիքով ՄԱՇ-ում ընթացող գործընթացներում ոչ ֆորմալ ազդեցության հետքեր են նկատվում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան կուսակցությունում նախատեսվող ընտրությունների վերաբերյալ նշում է, որ իր ընդդիմախոսները խոսում են հրապարակայնության, թափանցիկության և ժողովրդավարության մասին, սակայն նրանց գործողություններում ոչ ֆորմալ ազդեցության հետքեր են նկատվում «նույնիսկ անզեն աչքով»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ըստ Մելիայի՝ «Ազգային շարժման» առջև ծառացած գլխավոր մարտահրավերը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակն է, որն օրեցօր վատանում է։

«Թվում է, թե նախընտրական քարոզարշավում մենք մոռանում ենք երկրի ու «Ազգային շարժման» առջև ծառացած գլխավոր մարտահրավերը՝ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական ծանր վիճակը։ Թեկնածուները այս հարցում համաձայնության գալու և միասնական դիրքորոշում ունենալու փոխարեն անորոշ քարոզարշավ են իրականացնում։

Ցավոք, այս գործընթացը պաշտոնապես դեռ չի սկսվել և արդեն դուրս է բնականոն քաղաքական գործընթացի շրջանակներից՝ ստանալով ամոթալի տեսք, որը կարող է վնասել թե՛ կուսակցությանը, թե՛ ողջ երկրին։ Հակառակորդները շատ են խոսում հրապարակայնության, թափանցիկության և ժողովրդավարության մասին, մինչդեռ կոնցեպտուալ քայլերը հիմնականում արվում են կուլիսներում, և կուլիսային/ոչ ֆորմալ ազդեցությունների հետքերը կարելի է տեսնել նույնիսկ անզեն աչքով»,- ասում է Նիկա Մելիան։

«Ազգային շարժման» նախագահը նկատում է, որ ընտրական մարաթոնի հայտարարությունը անտեղի էր համարում, բայց հիմա կարծում է, որ ընտրություններն անհրաժեշտ են։

«Իմ ցանկությունն է հնարավորինս արագ անցկացնել այս ընտրությունները, որպեսզի մենք կարողանանք ժամանակին կենտրոնանալ հիմնական մարտահրավերի վրա, և նույնիսկ հիմա՝ մինչև ընտրությունները, երբ մոտ ապագայում պետք է լուծվի Միխեիլ Սաակաշվիլիի դուրս գալու հարցը, մենք պետք է մտածեք հետագա քայլերի մասին, ես լրիվ սխալ եմ համարում այս տեսակի նախընտրական քարոզարշավի առաջնահերթությունը։ Թեկնածուներից ոչ մեկը հաղթանակած դուրս չի գա այս պայքարից, եթե մենք պարտվենք ընդհանուր պայքարում»,- ասում է Մելիան։

Մի քանի շաբաթ առաջ «Միացյալ ազգային շարժման» անդամների մի մասը դիմել էր կուսակցության նախագահ ընտրելու ընտրություններ անցկացնելու խնդրանքով։ Ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել «Ազգային շարժման» անդամ Գիորգի Չալաձեն և կուսակցության հետ առնչվող «Շարժում հանուն Վրաստանի» կազմակերպության ակտիվիստ Գիորգի Մումլաձեն։ Սեփական թեկնածությունն է առաջադրել նաև խորհրդարանական Լևան Խաբեիշվիլին, ով նոյեմբերի 16-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ կուսակցությանը պետք է ոչ թե բաժանող, այլ միավորող նախագահ։ Ինչպես հայտարարել է Խաբեիշվիլին, իր նպատակն է վերադարձնել «Ազգային շարժումը» «ընտրողներին, համախոհներին և բոլորին», որոնց համար այս կուսակցությունը «ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին հաղթելու գլխավոր հարթակն ու հնարավորությունն է»։ Հարցին, թե ունի՞ պաշտպանության նախկին նախարար և «Ֆորմուլա» հեռուստաընկերության 51 տոկոսի սեփականատեր Դավիթ Կեզերաշվիլիի աջակցությունը, Խաբեիշվիլին պատասխանել է, որ իր թիկունքում կանգնած են «Ազգային շարժման» կողմնակիցները։

Զուրաբ Ճիաբերաշվիլին նույնպես ցանկություն է հայտնել մասնակցել «Ազգային շարժման» նախագահի ընտրություններին։ Նրա խոսքով, վերջնական որոշումը կախված կլինի նաև այն բանից, թե որքանով կան ռեսուրսներ ընտրական գործընթացն անցկացնելու քաղաքական քննարկման, այլ ոչ թե «Երազանքին» բնորոշ «ցեխ շպրտելու» ռեժիմով, և արդյոք դուռը կլինի բաց նոր հնարավորությունների համար, որոնք պետք է ավելի ուժեղ դուրս բերեն կուսակցությանը ստեղծված անցանկալի իրավիճակից։

Նիկա Մելիան կուսակցության նախագահ է ընտրվել 2020 թվականին և պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է 2 տարի։ Սեպտեմբերին նա «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում խոսել էր Դավիթ Կեզերաշվիլիի կողմից կուսակցությունում ոչ ֆորմալ կառավարման վտանգների մասին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):