«Այժմ Վրաստանի համար կարևոր է շարունակել ներքին բարեփոխումները, արագացնել և պաշտպանել ժողովրդավարական արժեքները։ Մենք ցանկանում ենք տեսնել, որ Վրաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ դեպի ավելի շատ ժողովրդավարություն և բարգավաճում, դեպի եվրաատլանտյան ընտանիքի լիիրավ անդամություն»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ նշելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի աջակցել Վրաստանին այս ձգտումների իրականացման գործընթացում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Ըստ Ստոլտենբերգի՝ Բրյուսելում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է գործընկերության հետագա ամրապնդումը։
«Վրաստանը ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկերն է։ Մենք լիովին աջակցում ենք երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին ետ կանգնել վրացական տարածքների անկախ պետությունների ճանաչումից։ Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված շրջանների բռնակցման վերաբերյալ ցանկացած սպառնալիք անընդունելի է»,- ասել է Ստոլտենբերգը։
Հանդիպմանը քննարկվել է նաև Սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցը.«Մենք գիտենք, որ այդ հարցը շատ կարևոր է Վրաստանի համար։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը զգալի վտանգ է ներկայացնում ազատ նավարկության համար և ազդում համաշխարհային պարենային անվտանգության վրա։ Ուստի մենք ողջունում ենք դաշնակիցների ջանքերը, որոնք աշխատում են Սև ծովի ականազերծման, անվտանգ նավարկության և առևտրի ապահովման ուղղությամբ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ վարչապետի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցը Բրյուսել ևս մեկ ակնհայտ ապացույց է, որ Վրաստանը հատուկ նշանակություն է տալիս ՆԱՏՕ-ի գործընկերությանը:
Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո Վրաստանի վարչապետն ասել է, որ կառավարության համար սկզբունքորեն կարևոր է խորացնել գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ, և իրենք ամեն ինչ կանեն առավելագույն առաջընթացի համար։
«Այս փուլում բարդ իրավիճակ է։ Մինչ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, ինտեգրացիոն առումով իրավիճակը բարդ է։ Իրավիճակն այսօր չի հասունացել նման որոշումներ կայացնելու համար, սակայն, իհարկե, պետք է առաջ նայել և ամեն ինչ պատրաստել, որպեսզի, ի վերջո, երբ դրա համար համապատասխան պայմաններ ստեղծվեն, կարողանանք նման որոշում կայացնել՝ սկզբունքային որոշում ամբողջական ինտեգրման վերաբերյալ:
Ներկայում այս առումով բարդ իրավիճակ է, սակայն ևս մեկ անգամ կրկնեմ, որ մենք հնարավորինս ակտիվ կաշխատենք դաշինքին մերձենալու և մեր միջև գործընկերությունը խորացնելու համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով, Վրաստանի նկատմամբ շատ բարեկամական տրամադրվածություն կա, ինչը լավատեսության հիմք է տալիս, որ ՆԱՏՕ-Վրաստան գործընկերությունը կխորանա։