Պատժամիջոցների հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանի խոսքով՝ իրենք հիասթափված են, որ Վրաստանը, որը շարժվում է դեպի Եվրամիություն, չի միանում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, թեև Բրյուսելում հասկանում են կոնկրետ իրավիճակը, որի մեջ հայտնվել է երկիրը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Օ'Սալիվանն այս մասին հայտարարել է Թբիլիսիում Վրաստանի կառավարության և բիզնեսի ներկայացուցիչների հետ երկօրյա հանդիպումներից հետո:
«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում պատժամիջոցների հնարավոր շրջանցման հարցին, և հատուկ ուշադրություն ենք դարձնում այն 38 ապրանքներին, որոնք օգտագործվում են մարտի դաշտում, և որոնք ուկրաինացիներն արձանագրել են մարտի դաշտում։ Այս ապրանքները ռուսական զենքերը դարձնում են ավելի մահաբեր և ավելի խելացի։ Մենք հատկապես անհանգստացած ենք այդ ապրանքների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ցանկացած շրջանցմամբ։
Վրաստանը պատժամիջոցներ չի կիրառում, մենք միգուցե հիասթափված ենք, որ այդպես չի վարվում մի երկիր, որը հավակնում է լինել Եվրամիության անդամ։ Մենք կցանկանայինք, որ համապատասխանության բարձր աստիճան լիներ նաև արտաքին քաղաքականության մեջ։
Բայց մենք նաև հասկանում ենք կոնկրետ իրավիճակը, որում գտնվում է Վրաստանը տնտեսապես, աշխարհագրորեն և Ռուսաստանի հետ սերտ շփումների առումով։ Այնպես որ, մենք հասկանում ենք, որ չեն պատրաստվում իրականացնել մեր պատժամիջոցները, բայց պետք է ասեմ, որ այն, ինչ տեսանք վերջին երկու օրվա ընթացքում, մեզ համոզեց, որ Վրաստանի իշխանությունները շատ լուրջ են տրամադրված իրենց երկիրը որպես պատժամիջոցները շրջանցելու հարթակ չօգտագործելու հարցում։ Նրանք կարևոր միջոցառումներ են իրականացրել Վրաստանից ամենազգայուն 38 հնարավոր ապրանքների արտահանումը վերահսկելու համար։ Նույնը վերաբերում է ֆինանսական պատժամիջոցներին, որտեղ նրանք շատ զգոն են։ Մենք, անկեղծ ասած, տպավորված ենք ձեռնարկված միջոցներով»,- ասել է Դեյվիդ Օ'Սալիվանը։
Դեպի Ռուսաստան ուղիղ ավիաչվերթների վերսկսման առնչությամբ Եվրամիության ներկայացուցիչն ասել է, որ եթե Վրաստանում ավելանան Ռուսաստանից մուտքի կետերը, ապա անհրաժեշտ կլինի ավելի մեծ ուշադրություն դարձնել դրանցից յուրաքանչյուրին. «Վրացի պաշտոնյաներն ինձ վստահեցրին, որ այդպես կլինի։ Ցանկացած մուտքի կետ պոտենցիալ թույլ կետ է պատժամիջոցների կիրառման մեջ»:
Օ'Սալիվանին հարցրել են նաև, թե արդյոք պատժամիջոցներ կկիրառվեն նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, ինչին նա պատասխանել է, որ չի ցանկանում մեկնաբանել ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցները։ Ինչպես նշել է Դեյվիդ Օ'Սալիվանը, սա որոշում է, որը ընդհանուր համաձայնությամբ է ընդունվում ԵՄ անդամ երկրների կողմից։