Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալիի շրջանի նախկին դե ֆակտո ղեկավար Էդուարդ Կոկոյտին հերթական անգամ արձագանքել է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի՝ ներողություն խնդրելու մասին հայտարարությանը։ Կոկոյտին կրկին մատնանշել է, որ միայն ներողություն խնդրելը բավարար չէ, և այսպես կոչված Հարավային Օսիայի Հանրապետությունը տարածքային պահանջներ ունի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Այո, մենք պահանջներ ունենք։ Ոչ միայն ներուղության, այլև մենք պահանջներ ունենք և լրջորեն առաջ կքաշենք Թրուսոյի և Գուդոյի հովիտների խնդիրը, քանի որ դրանք մեր տարածքներն են։ Սրանք ընդամենը այն տարածքներն են, որոնք փոխանցվել են վրացական կողմին, իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Մեզ՝ օսերիս համար՝ որպես լեռնաբնակներ, որպես կովկասցիներ, զոհասեղանն ու գերեզմանոցը սուրբ են։ Կովկասում անընդունելի է կռվել զոհասեղանի ու գերեզմանոցի դեմ։ Վրացիները քանդում են այս սրբավայրերը, գերեզմանները փորում, օսերի գանգերը հանում ու դնում, իբր... ինչ-որ առողջարանային օբյեկտներ են կառուցում։ Նրանք կարծում են, որ մենք դա ներո՞ւմ ենք: Օսերին այնտեղից վտարել են ու այլևս չեն թողնում այնտեղ, նրանց այլևս թույլ չեն տալիս այցելել իրենց նախնիների շիրիմներին։ Նրանց արտաքսել են Հյուսիսային Օսիա և այլևս թույլ չեն տալիս մտնել Վրաստանի տարածք։ Սա մարդու իրավունքների խախտում է»,- ասել է Կոկոյտին։
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Վրաստանը թշնամի է Ցխինվալիի համար, քանի որ չի ստորագրում այսպես կոչված ուժի չկիրառման մասին համաձայնագիր։
«Մենք պատրաստ ենք խաղաղության, բայց մինչ բանակցային սեղանի շուրջ նստելը, եկեք ստորագրենք ուժի չկիրառման մասին փաստաթուղթ։ 2008 թվականից ի վեր Վրաստանը չի ստորագրել այս փաստաթուղթը։
Այո, ես ուրախացա Իվանիշվիլիի հայտարարությունից։ Ես կարծում էի, որ կան այդ առաջադեմ ուժերը, որոնք պատրաստ են քայլեր ձեռնարկել դեպի ՌԴ, բայց անմիջապես, մի քանի օր անց, նրա կուսակցության գլխավոր քարտուղարը հերթական հայտարարությունն է անում։ Լավրովը միանգամայն հստակ ասել է՝ Ռուսաստանը կօգնի կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ և խաղաղ որոշում կայացնել։ Սա Սերգեյ Լավրովի հստակ դիվանագիտական հայտարարությունն է։
«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղարը մեկնաբանել է այլ համատեքստում՝ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր ռազմակայանները Հարավային Օսիայից և Աբխազիայից։ Մեր՝ օսերի ու աբխազների որոշելիքն է, թե ովքեր կլինեն մեր տարածքներում։ Սա մեկ և երկրորդ՝ նման հայտարարությունները և դրան հաջորդած հիստերիան սպանեցին Վրաստանում ուժերի ի հայտ գալու բոլոր հույսերը, որոնց հետ հնարավոր է խոսել»,- ասել է Էդուարդ Կոկոյտին։
«Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին սեպտեմբերի 14-ին Գորիում նախընտրական հանդիպման ժամանակ ասել է, որ «հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո, երբ պատերազմի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, մենք մեր մեջ հաստատ ուժ կգտնենք ներողություն խնդրելու այն բանի համար, որ 2008-ին դավաճան «Ազգային շարժումը» կրակի մատնեց մեր օս քույրերին ու եղբայրներին»։ Քիչ անց Կոկոյտին արձագանքել է նրան ընդարձակ հայտարարությամբ և ասել, որ Վրաստանը պետք է ճանաչի «Հարավային Օսիայի անկախությունը», ստորագրի բոլոր անհրաժեշտ պայմանագրերը և բարձրացնի «Վրաստանի կողմից օկուպացված Թրուսոյի, Գուդոյի և այլ օսական հովիտների վերադարձի հարցը»։