Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու որոշումը «Վրացական երազանքի» պրագմատիկ քաղաքականության արտահայտումն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Իշխող կուսակցության նախագահը անտրամաբանական է համարում ընդդիմախոսների այն գնահատականը, թե Պուտինը պարգևատրել և խրախուսել է Վրաստանի կառավարությանը հակաարևմտյան կուրսի համար։
«Իրականությունն այն է, որ մենք պրագմատիկ քաղաքականություն ենք վարում, և այդ քաղաքականության արտահայտումն այն որոշումն է, որը կայացվել է հօգուտ մեր քաղաքացիների։ Այստեղ, ի վերջո, ո՞վ է առաջին շահառուն։ Դա մեր քաղաքացին է, ով այսօր ստիպված է Ռուսաստանի և Վրաստանի միջև ճանապարհորդել շրջանցիկ ճանապարհով՝ եռակի ծախսերով։ Ռուսաստանի Դաշնությունում ապրում է մոտ մեկ միլիոն վրացի, որոնց թվում կան բազմաթիվ Վրաստանի քաղաքացիներ։ Ինչո՞ւ պետք է եռապատիկ վճարեն։ Ինչո՞ւ պետք է այլ երկրներով գան, ինչը, ի թիվս այլ բաների, խանգարում է նրանց կապին։
Մեր Սահմանադրության մեջ գրված է, որ մենք պետք է դյուրացնենք սփյուռքի կապը Վրաստանի հետ։ Այո, կան Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված տարածքներ, բայց այնտեղ ապրում է մեր սփյուռքը՝ մինչև մեկ միլիոն մարդ, և մենք Սահմանադրությամբ պարտավոր ենք ապահովել այդ մարդկանց կապը հայրենիքի հետ։
Հիմա մեզ ասում են, որ տոմսի գինը եռակի թանկ թողնենք այս մարդկանց համար, պետք է խոչընդոտենք նրանց կապը Վրաստանի հետ, վերադարձը, ընտանիքների, երկրի հետ հաճախակի շփումը։ Ինչու՞ պիտի անենք: Այսինքն՝ ինչո՞ւ պետք է պատիժ, սանկցիա սահմանենք մեր իսկ քաղաքացիների նկատմամբ։ Սա բացարձակապես անհասկանալի է»,- ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։
«Վրացական երազանքի» նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ Վրաստանը պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ։ Նրա խոսքով, պատժամիջոց կլիներ նաև 3-ամսյա վիզային ռեժիմի ներդրումը, որն առաջարկել էր Վրաստանի նախագահը։
«Սա նույնպես պատժամիջոց է։ Բացի այդ, նախագահը ներգրավվել է թեկնածուի կարգավիճակ ստանալու դեմ ընթացող քարոզարշավին։ Հիշու՞մ եք նրա ելույթը խորհրդարանում: Գործնականում նա շարունակեց այս քարոզարշավը։ Թռիչքների վերսկսումը, ՌԴ-ի կողմից քաղաքացիների համար պատժամիջոցների վերացումը նա արդեն կապել է եվրաինտեգրման հետ, ինչը լիովին անհեթեթություն է։ Դրանով նա հերթական անգամ ներգրավվեց արմատական ընդդիմության քարոզարշավին, ըստ էության, թեկնածուի կարգավիճակի դեմ: Իհարկե, այս հայտարարության մեջ տրամաբանություն չկա»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մուտք գործել Ռուսաստանի տարածք։ Վլադիմիր Պուտինի հրամանագրով վերացվել է2000 թվականից գործող միակողմանի վիզային ռեժիմը։ Բացի այդ, Ռուսաստանի և Վրաստանի միջև կվերականգնվի ուղիղ օդային հաղորդակցությունը, որը դադարեցվել էր 2019 թվականի հուլիսից։ Պուտինի որոշումը ողջունել են իշխող կուսակցության ներկայացուցիչները, իսկ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կատարվածը հերթական սադրանք է որակել։ Զուրաբիշվիլին դիմել է կառավարությանը՝ քննարկելու Ռուսաստանի հետ 3-ամսյա վիզաների սահմանման հարցը։