«Համերաշխություն հանուն խաղաղության» ռուսամետ կուսակցությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին կոչ է անում դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Կուսակցության միջազգային քարտուղար Մամուկա Փիփիան ասել է, որ Վրաստանին անհրաժեշտ է «Գեորգիևսկի նոր պայմանագիր»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Գործարար Փիփիան Թելավիից ռուսերեն դիմել է Իրակլի Կոբախիձեին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ իր կուսակիցների հետ նշել է Գեորգիևսկի պայմանագրի ստորագրման 241-րդ տարեդարձը։
Ըստ Մամուկա Փիփիայի՝ 18-րդ դարի վերջում հենց Ռուսաստանն էր, որ ամուր աջակցություն ցուցաբերեց Վրաստանին և դարձավ «փրկության ապաստան» «մասնատված փոքրիկ երկրի» համար, երբ նա «գոյության իրավունքի համար պայքարեց» մուսուլմանական ուժերի դեմ։ Նրա խոսքով՝ այժմ ագրեսորը Արևմուտքն է, որը փորձում է ոչնչացնել ռուսական քաղաքակրթությունը և Վրաստանը նետել «պատերազմի անդունդ»։ Փիփիան նշել է, որ Ռուսաստանն ու Վրաստանը պետք է կրկին միավորվեն՝ դիմակայելու «ժամանակի հսկայական մարտահրավերներին»։
«Վրաստանն ու Ռուսաստանը պետք է հաղթահարեն իրենց տարաձայնությունները և միավորվեն առանց որևէ նախապայմանի։ Մենք, ինչպես և 18-րդ դարավերջի մեր նախնիները, այլ ելք չունենք, քան ստեղծել ընդհանուր տնտեսական, մշակութային, տեղեկատվական, ռազմաքաղաքական տարածք։ Առանց դրա անհնար է պայմաններ ապահովել տևական խաղաղության, զարգացման ու բարգավաճման համար»,- ասել է Փիփիան։
Նա նաև նշել է, որ հոկտեմբերի վերջին Վրաստանում նախատեսվում են խորհրդարանական ընտրություններ, և «հակապետական ուժերը հեղաշրջում են նախապատրաստում»։
«Եթե հակասահմանադրական իշխանափոխություն լինի, ապա Վրաստանը կհայտնվի քայքայման ու կործանման վտանգի տակ։ Ողջ վրաց հասարակությունը պետք է պատրաստ լինի թույլ չտալ, որ Արևմուտքը ռևանշ իրականացնի։ Ուստի մենք դիմում ենք Վրաստանի իշխանություններին՝ բանակցություններ սկսել ռուսական կողմի հետ՝ դիվանագիտական հարաբերություններն արագ վերականգնելու համար։
Դիմում ենք երկու երկրների իշխանություններին՝ սկսելու պայմաններ նախապատրաստել բարիդրացիական հարաբերությունների վերականգնման համար՝ Մոսկվայի և Թբիլիսիի միջև ռազմավարական կապը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու հեռանկարով։ Ժամանակն է վերականգնել անվտանգության ընդհանուր տարածքը»,- ասել է Մամուկա Փիփիան։
Թելավիում գտնվելու ժամանակ Մամուկա Փիփիան հարցազրույցներից մեկում ասել է, որ այսօր շատ ուժեղ ազդակներ կան Ռուսաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից, և «ոչ մեր նախնիները, ոչ ապագան մեզ չեն ների» դրանք չօգտագործելու համար։
Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ 2008 թվականին՝ օգոստոսյան պատերազմից և Մոսկվայի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի դե ֆակտո հանրապետությունների անկախության ճանաչումից հետո։ Օրեր առաջ ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ երկխոսության՝ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը։