Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Վրաստանի հետ՝ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Գարնանային նստաշրջանի վերջին նիստի փակումից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում Մատվիենկոյին հարցրել են, թե Վրաստանում հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրություններից առաջ կա՞ արդյոք կապ խորհրդարանի անդամների միջև։
«Ցավոք, դեռ շփումներ չկան՝ մեր մեղքով չէ, իհարկե։ Վրաստանում բարդ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, շատ բաներ վերաիմաստավորվում են։ Հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն ընտրություններ, որոնց արդյունքները, բնականաբար, կորոշեն զարգացման տնտեսական, սոցիալական ու քաղաքական ուղին։ Կընտրվի նոր խորհրդարան։
Եթե Վրաստանի կողմից երկխոսության ցանկություն կա, մենք հիմա պատրաստ ենք դրան, չնայած այն հանգամանքին, որ չունենք դիվանագիտական հարաբերություններ։ Սա պատգամավորների առաքելությունն է, խորհրդարանականների առաքելությունը։ Մարդիկ նրանց ընտրում են խորհրդարանական դիվանագիտություն վարելու, կամուրջներ կառուցելու, բարեկամությունը վերականգնելու համար։ Ուստի մենք պատրաստ ենք, բայց, իհարկե, սա երկկողմանի ճանապարհ է»,- ասել է Մատվիենկոն։
Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանում «այսպիսի իրավիճակ է», Ռուսաստանում վրացի ժողովրդին նախկինի պես հարգում են։
«Ինչպես առաջ էինք ձգտում զարգացնել ու պահպանել վրացիների հետ բարեկամական, մշակութային, հումանիտար կապերը, այդպես էլ այսօր է։ Գիտե՞ք քանի զբոսաշրջիկ է գնում Վրաստան և որքան հարգանքով են վերաբերվում վրաց ժողովրդի մշակույթին, խոհանոցին, պատմաճարտարապետական հուշարձաններին։ Դրա համար վրաց ժողովուրդը մեզ մոտ է, բարեկամ է։
Տեսնենք, թե ինչպես կավարտվի նախընտրական քարոզարշավը։ Մենք տեսնում ենք և ակնհայտ է, որ հայտնի սցենարներով ու գործիքներով Վրաստանի վրա ուժեղ արտաքին ճնշում է գործադրվում։ Որոշումը կկայացնի վրաց ժողովուրդը»,- ասել է Վալենտինա Մատվիենկոն։
Մեկ ամիս առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է շարժվել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ և ողջունում է վրացի քաղաքական գործիչների նախաձեռնությունը։
