Միայն ջրցան մեքենա, սփրեյ և գազ, ոչ մի կոշտ ուժ՝ ցուցարարների դեմ. Կոբախիձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ կառավարությունը նվազագույն միջոցներ է ձեռնարկել ռուսական օրենքի դեմ բողոքի ցույցերը ցրելու ժամանակ, «օգտագործվելով միայն ջրցան մեքենաներ, սփրեյներ և համապատասխան գազ։ Ոչ մի կոշտ ուժ չի կիրառվել ցուցարարների նկատմամբ, թեև հակառակ կողմից շատ դաժան բռնություն է եղել»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Այս հեղափոխական ծրագիրը, այսպես, թե այնպես՝ ձախողվելու էր։ Պետությունն ուներ ողջ ռեսուրսները գործընթացը շարունակելու համար։ Մենք կարող էինք ընդունել այս օրենքը: Մենք այս օրինագիծը ետ կանչեցինք հենց այն ժամանակ, երբ պետությունը ցույց տվեց իր այս ռեսուրսը։ Պետությունը ցույց էր տալիս իր ռեսուրսները, իսկ կառավարությունը օրենքի նախագիծը ետ կանչեց ճիշտ այն պահին, երբ բոլորին ցույց տվեց, որ ունի գործընթացները կառավարելու կարողություն։ Պատճառը միակն էր՝ մյուս կողմից լուրջ սադրանքների վտանգ կար, որը կարող էր վտանգի տակ դնել թեկուզ մեկ մարդու առողջությունն ու կյանքը։ Մենք դա թույլ չենք տվել»,- ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։

Տարածված տեղեկության առնչությամբ, թե մի քանի պատգամավորներ պատրաստվում են լքել «Վրացական երազանքը», Կոբախիձեն նշել է, որ եթե ինչ-որ տեղաշարժ լինի, դա կլինի թիմի ներսում, այլ ոչ թե թիմից դուրս։

«Մի քանի պատգամավոր, մեր գործընկերները, ընկերները կողմ չքվեարկեցին այս օրինագծին։ Սա ուներ մեկ կոնկրետ պատճառ՝ դա ֆաշիստական ​​արշավն էր պատգամավորների դեմ։ Շատ պատգամավորներ կային, որոնք վերջին պահին միայն թիմային աշխատանքից ելնելով այս որոշումը կայացրին և կողմ եղան օրինագծին, այնքան ծանր էր ճնշումը։

Մենք բոլորս կարող ենք ինչ-որ կերպ հաղթահարել ֆաշիստական ​​ճնշումները մեզ վրա, բայց երբ խոսքը վերաբերում է ձեր մանկահասակ երեխային, հեշտ չէ հաղթահարել նման ճնշումը: Պատկերացրեք, որ 8 տարեկան երեխայի ուսուցիչը ֆեյսբուքում գրում է, որ երեխայի ծնողը դավաճան է։ Պատկերացրեք ֆաշիզմի աստիճանը: Անցյալ դարի 40-ականներին Գերմանիայում նացիստները նման բան իրենց թույլ չեն տվել։ Ֆաշիզմի աստիճանն ամենաբարձրն էր։ Սա ազատական ֆաշիզմ է»։

Իշխող կուսակցության նախագահի խոսքով՝ իրենք դա վերծանել են մինչև վերջ և այսօր հստակ գիտեն, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել, եթե անհրաժեշտ լինի, որպեսզի «հեղափոխական ծրագրերը ձախողվեն այնպես, ինչպես անցյալ տարի, և ինչպես մեկ շաբաթ առաջ։

«Փաստորեն, այս օրինագծի շուրջ մեր անցկացրած քննարկմամբ ի՞նչ ստացանք։ Հասարակությունը հասկացավ, որ գործակալությունը ամոթալի իրադարձություն է։

Երկրորդ՝ հասարակությունն իրարից տարանջատեց՝ ով է գործակալ, ով՝ ոչ, ով ինչ գործունեությամբ է զբաղված մեր երկրում։ Սա նույնպես շատ կարևոր բան էր։ Երրորդ՝ մենք հաճախ ենք խոսում «Բակուրիանիի ծրագրերի» մասին։ Այս պլանի փոքր դրսևորումն էր այն գործընթացները, որ տեսանք նախորդ շաբաթ։ Այս ծրագիրը հերթական անգամ ձախողվեց. Ի վերջո, այս գործընթացը, ներառյալ գործակալների լյուստրացիան, երաշխիք է, որ «Ազգային շարժումը» երբեք չի վերադառնա Վրաստանում իշխանության՝ ՀԿ-ների միջոցով և նրանց օգնությամբ»,- ասել է Կոբախիձեն։

«Վրացական երազանքը» մարտի 7-ին 78 պատգամավորի աջակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որին հաջորդել են բազմահազարանոց բողոքի ցույցեր Ռուսթավելիի պողոտայում։ Ներքին գործերի նախարարությունը արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով և այլ միջոցներով ցրել է խաղաղ ցուցարարներին։ Հանրահավաքը ցրելու ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով ցուցարարներից մեկը կորցրել է մեկ աչքի տեսողությունը։ Առողջապահության նախարարությունը դեռ տեղեկություն չի հրապարակել, թե քանի ցուցարար է տուժել։ Ոստիկանությունը վարչական կարգով ձերբակալել է 133 քաղաքացու, իսկ մեկին՝ քրեական կարգով։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ շարունակվում է բռնության դեպքերի հետաքննությունը Քրեական օրենսգրքի 353 պրիմա և 187 հոդվածներով, որոնք վերաբերում են ոստիկանների վրա հարձակումներին և այլոց գույքը վնասելուն։ Քաղաքացիների բողոքի արդյունքում «Վրացական երազանքը» ստիպված եղավ հրաժարվել ռուսական օրենքից և մարտի 10-ին այն երկրորդ ընթերցմամբ մերժվեց, իսկ երկրորդ օրինագիծը ետ կանչվեց խորհրդարանից։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):