Վրաստանի միջավայրը գնալով թշնամական է դառնում անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ, և պաշտոնական միջամտությունը խաթարում է մամուլի ազատության բարելավմանն ուղղված ջանքերը,- գրում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը (RSF), որը հրապարակել է իր տարեկան զեկույցը մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության միջազգային օրը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Մամուլի ազատության ինդեքսը գնահատում է 2023 թվականին լրագրողների վիճակը 180 երկրներում։ Վրաստանը 61,69 միավորով զբաղեցնում է 77-րդ տեղը և ընդգրկված է այն երկրների շարքում, որտեղ լրատվական միջավայրը գնահատվում է որպես «խնդրահարույց»։ 2022 թվականի համեմատ (89 տեղ) Վրաստանի վիճակը բարելավվել է 12 հորիզոնականով։ 2021 թվականին երկիրը 60-րդ տեղում էր։
RSF-ն, ինչպես և անցյալ տարի, նշում է, որ Վրաստանում մեդիա դաշտը բազմազան է և միևնույն ժամանակ շատ բևեռացած։
«Մանիպուլյացիաները, ատելության խոսքն ու ապատեղեկատվությունը տարածված են ԶԼՄ-ներում, հատկապես հեռուստատեսությունում, որը տեղեկատվության հիմնական աղբյուրն է։ Լրատվամիջոցների սեփականատերերը հաճախ վերահսկում են խմբագրական քաղաքականությունը: Օրինակ՝ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի խմբագրական գիծը նախկին տիրոջը վերադարձվելուց հետո ամբողջությամբ փոխվել է։ Տարածաշրջանային և համայնքային ռադիոհեռարձակումն ուժեղանում է այն ժամանակ, երբ տպագիր մամուլի ընթերցողների թիվը նվազում է, իսկ առցանց լրատվամիջոցների ընթերցանությունը՝ ավելանում»,- ասվում է զեկույցում։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը երկրում մամուլի ազատության ինդեքսը որոշելու համար օգտագործում է հինգ ցուցանիշ՝ քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալ-մշակութային և անվտանգության:
RSF-ը նշում է, որ Վրաստանը լուրջ քաղաքական ճգնաժամի մեջ է 2020 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս միջավայրը խթանում է կայուն մրցակցությանը՝ հեռուստատեսային ցանցերի վերահսկողության համար:
Վրաստանի օրենսդրությունն արգելում է լրատվամիջոցների սեփականությունը քաղաքական կուսակցությունների կողմից, սակայն խոշոր հեռարձակողները պաշտպանում են իրենց սեփականատերերի շահերը, որոնք հաճախ սերտ կապեր ունեն քաղաքական առաջնորդների հետ: Նույնը տեղի է ունենում պետական լրատվամիջոցներում, որոնց վրա ազդում է կառավարության միջամտությունը։
Իշխանությունները հաճախ հրաժարվում են պատասխանել նրան քննադատող լրատվամիջոցներին և երբեմն դիմում է գրաքննության, ստուգայցերի, զրպարտչական արշավների և ահաբեկման:
Վրաստանի վիճակը ամենաշատը վատացել է այս հատվածում։ Այս ցուցանիշով Վրաստանը զբաղեցնում է 121-րդ տեղը, մինչդեռ 2022 թվականին 102-րդ տեղում էր։
RFS-ի գնահատմամբ՝ կառավարությունը հստակեցրել է անկախ ռադիոկայանները և հեռուստատեսային հեռարձակումները վերահսկելու իր նպատակը՝ փոխելով էլեկտրոնային հաղորդակցության օրենսդրությունը և օգտագործելով Ռուսաստանից վերցված «գործակալների» օրենքը, որն ի վերջո դադարեցվեց փողոցային ցույցերից և միջազգային ճնշումներից հետո: Դատարանները փորձում են խախտել Խոսքի և արտահայտման ազատության մասին ակտով երաշխավորված աղբյուրների գաղտնիությունը:
Գովազդային շուկան թույլ է զարգացած տպագիր և առցանց լրատվամիջոցներում, որոնք հիմնականում ֆինանսավորվում են դոնորների կողմից, իսկ դոնորների մեծ մասը հիմնականում արևմուտքից են։ Մասնավոր սեփականություն հանդիսացող լրատվամիջոցների անհանգստացնող տնտեսական խնդիրները սրվել են գովազդի մասին օրենքների փոփոխություններով, որոնք խաթարում են մրցակցությունը խիստ սուբսիդավորվող պետական լրատվամիջոցների հետ:
Վրացական հասարակությունը բնութագրվում է կոնկրետ հարցերի շուրջ սոցիալական ուժեղ լարվածությամբ, ինչը ազդում է լրագրողների գործունեության վրա։ Նման հարցերը ներառում են կրոնը, ԼԳԲՏ իրավունքները և ռուսական ազդեցությունը: Սոցիալապես ազդեցիկ գործիչները, ինչպիսիք են Ուղղափառ եկեղեցու հոգևորականության անդամները, գտնվում են անվտանգության ծառայությունների էլեկտրոնային հսկողության տակ՝ այսպիսով խախտվում է լրագրողների աղբյուրների գաղտնիությունը։
Լրագրողների նկատմամբ բանավոր և ֆիզիկական բռնությունները տարածված են, այդ թվում՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, հատկապես նախընտրական քարոզարշավի ժամանակ։ 2021 թվականի հուլիսին 50 լրագրողների վրա շարունակվող և դաժան հարձակումը հոմոֆոբ հակաակցիաների ժամանակ, անվտանգության անտարբեր ուժերի աչքի առջև, աննախադեպ հետքայլ էր։ Այս իրադարձությունների հետաքննության թափանցիկության և առաջընթացի բացակայությունը, ինչպես նաև ընդդիմադիր հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիայի երեքուկես տարվա ազատազրկումը ցույց է տալիս լրագրողների նկատմամբ հանցագործություն կատարողների անպատժելիությունը։
Մամուլի ազատության առումով Վրաստանը մնում է այնպիսի երկրների խմբում, ինչպիսիք են Կոմորի կղզիները, Սիերա Լեոնեն, Մալայզիան, Հունգարիան, Բուլղարիան, Տոգոյի Հանրապետությունը, Գվինեա-Բիսաուն, Ուկրաինան և Էկվադորը։ Դրա հետ մեկտեղ՝ RSF-ն նշում է, որ ռուսական պատերազմը նպաստել է Ուկրաինայի ցուցանիշի վատթարացմանը (79-րդ տեղ)։
Տարածաշրջանի երկրներից Վրաստանի համեմատ Հայաստանն ավելի լավ դիրք ունի (49-րդ տեղ), որտեղ լրագրողների համար միջավայրը գնահատվում է «բավարար»։ Մամուլի ազատության ինդեքսով Թուրքիան զբաղեցնում է 165-րդ տեղը, Ռուսաստանը՝ 164-րդ, Ադրբեջանը՝ 151-րդ։
Մամուլի ազատության ինդեքսով առաջին հնգյակում են Նորվեգիան, Իռլանդիան, Դանիան, Շվեդիան և Ֆինլանդիան։