Միջազգային լրատվամիջոցներն արձագանքել են «ռուսական օրենքը» կրկին ընդունելու մասին հայտարարություններին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ Reuters

«Վրացական երազանքի» կողմից ռուսական օրենքը կրկին ընդունելու մասին հայտարարությանը արձագանքել են նաև միջազգային լրատվամիջոցները։ Ամերիկյան Barron's-ը և Politico-ն, բրիտանական Reuters-ը և գերմանական bne intellinews-ը գրում են «արտաքին ազդեցության գործակալի», այսինքն՝ «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպության» մասին օրենքի նախագծի վերաբերյալ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ամերիկյան շաբաթաթերթը և Barron's ինտերնետ-հրատարակությունը օրենքը անվանում է ռեպրեսիվ, իսկ իշխող կուսակցության որոշումը՝ անսպասելի։

«Եվրամիության կողմից դատապարտված առաջարկը, որին հաջորդեց հազարավոր քաղաքացիների բողոքը, ուղիղ մեկ տարի անց կրկին նախաձեռնվեց Թբիլիսիում։ Օրենքն ուղղված է ոչ կառավարական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և անհատ լրագրողներին, ովքեր օգտվում են օտարերկրյա ֆինանսավորումից։ Դա Կրեմլի «օտարերկրյա գործակալի» օրենքի ճշգրիտ պատճենն է, որն օգտագործվել է այլախոհությունը ճնշելու համար»։

Հոդվածում նշվում է նաև, որ Վրաստանում «օտարերկրյա գործակալ» տերմինը խորհրդային ժամանակաշրջանի ենթատեքստ ունի, ինչը նշանակում է, որ նման մարդիկ դավաճաններ են և պետության թշնամիներ։

Բացի «կոսմետիկ փոփոխությունից», օրինագծի մյուս բոլոր մասերը մնում են անփոփոխ, նշվում է հոդվածում։

«Վրաստանի իշխող կուսակցությունը վերադարձնում է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական ոճի վիճահարույց օրենքը»,- այս վերնագրով հոդված է հրապարակում Politico-ն։ Հրատարակությունը գրում է, որ նախաձեռնությունը «քաղաքացիական հասարակության և կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումները խստացնելու փորձ է»։

Politico-ն ուշադրություն է հրավիրում անցյալ տարի միջազգային արձագանքների վրա. «Եվրամիության բարձրաստիճան դիվանագետ Ջոզեֆ Բորելը այն ժամանակ ասել էր, որ օրենքը անհամատեղելի կլինի Եվրամիության արժեքներին ու չափանիշներին և կհակասի Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու շուրջ հռչակած նպատակին»:

Աշխարհի խոշորագույն լրատվամիջոցներից մեկը՝ Reuters-ը, գրել է, որ «Վրացական երազանքին» արևմտյան քննադատները մեղադրում են «ավտորիտար հակումների և Ռուսաստանի հետ չափից ավելի մոտ լինելու մեջ»։

«Կուսակցությունը հիմնադրել է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին՝ Վրաստանի նախկին վարչապետը և երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը, ով մինչ օրս մեծ վերահսկողություն ունի դրա վրա»,- ասվում է հոդվածում։

Բեռլինի միջազգային bne IntelliNews մեդիան հիշեցնում է իր ընթերցողներին Վրաստանի իշխող կուսակցության կողմից նման նախաձեռնություն այլևս չկիրառելու խոստման մասին և գրում է, որ առաջին անգամ օրինագծի ներկայացումն առաջացրել է ժողովրդի ամենաբուռն բողոքներից մեկը։ Հոդվածում նշվում է, որ դեկտեմբերին, ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո, իշխանությունները հայտարարեցին «ռուսական ոճով մեկ այլ ծրագիր»՝ արգելելու այն, ինչ նրանք անվանում են «ԼԳԲՏՔ+ քարոզչությունը»։

Գերմանական հրատարակությունը գրում է, որ Վրաստանի արևմտյան գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունը, օրենքը համարում են Վրաստանի արևմտյան ինտեգրման խոչընդոտ։

Իշխող կուսակցությունը մտադիր է երեք ընթեցմամբ էլ ընդունել այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը մերժվել է 2023 թվականի մարտին՝ բողոքի ակցիաների և միջազգային ճնշման պատճառով։ Օրենքի նախագծի տեքստը լինելու է նույնը, միայն «օտարերկրյա ազդեցության գործակալը» կփոխարինվի «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություն» տերմինով։ Այսօրվա ճեպազրույցում իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն նշել է, որ օրենքի նախագիծը չի քննարկվի արագացված կարգով և հետ չի կանչվի նույնիսկ ավելի մեծ բողոքի դեպքում, քան նախորդ տարի։ «Ոչ մի դեպքում։ Սա սկզբունքային հարց է»,- ասել է Մդինարաձեն։ Մինչ այժմ «Վրացական երազանքի» ղեկավարները հայտարարում էին, որ չեն վերադառնա օրենքի նախագծին, և այս հարցը փակված է։ 

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):