«Մամուլի միջազգային ինստիտուտը» (IPI) և 13 մեդիա կազմակերպություններ հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Batumelebi-ի և Netgazeti-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
«Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Ամաղլոբելիին և վերջ տալ լրատվամիջոցների վրա աննախադեպ ճնշումներին։ Բացի այդ, մենք պահանջում ենք մանրակրկիտ հետաքննություն անցկացնել Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարությանը միացել են մամուլի ազատության, լրագրողների և մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները․
- Մամուլի միջազգային ինստիտուտ (IPI)
- Մամուլի և ԶԼՄ-ների ազատության եվրոպական կենտրոն (ECPMF)
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիա (EFJ)
- Osservatorio Balcani Caucaso Transeuropa (OBCT)
- Ազատ մամուլ առանց սահմանափակումների (FPU)
- Արդարություն լրագրողների համար հիմնադրամ (JFJ)
- Միջազգային մեդիա աջակցություն (IMS)
- Մեդիա բազմազանության ինստիտուտ (MDI)
- Արևմտյան Բալկանների ԶԼՄ-ների բազմազանության ինստիտուտ (MDI WB)
- PEN International
- Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ (CRD)
- Քեյթի Քիլի, Միսսուրիի Ժուռնալիստիկայի դպրոցի Ազատ մամուլի ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ
- Ժուռնալիստների միություն (Վարշավա)
- IRMI - Տարածաշրջանային ԶԼՄ-ների և տեղեկատվության ինստիտուտ (Ուկրաինա)
Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Մզիա Ամաղլոբելին երկու անգամ ձերբակալվել է Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։ Առաջին անգամ նրան ձերբակալել են բաժանմունքի օժանդակ շենքի պատին պաստառ փակցնելու համար, իսկ երկրորդ անգամ՝ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի վրա հարձակվելու մեղադրանքով, որը պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ։
Ձերբակալությունից հետո Մզիա Ամաղլոբելին դարձել է ոչ պատշաճ վերաբերմունքի զոհ։ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» նախագահ Նոնա Քուրդովանիձեի խոսքով՝ Իրակլի Դգեբուաձեն ոստիկանությունում մի քանի անգամ փորձել է ֆիզիկական բռնություն գործադրել Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ, թքել նրա երեսին, ինչպես նաև նրա հրամանով ձերբակալվածին հնարավորություն չեն տվել ջուր խմել և այլ հիմնական կարիքներ բավարարել։
Մզիա Ամաղլոբելին, ի նշան բողոքի, բանտում հացադուլ է հայտարարել։ Նրա գործով դատական նիստը նշանակված է մարտի 4-ին։
