Միկրո և փոքր ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում բիզնես գաղափարների ընդունումը կսկսվի ապրիլի 3-ից։ Դրամաշնորհի առավելագույն գումարը կկազմի 30 000 լարի։ Այս տարվա մրցույթին չեն կարող մասնակցել 2020-2022 թվականներին հաղթող և 2015-2018 թվականներին կրկնակի ֆինանսավորում ստացող շահառուները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Բիզնես գաղափարների ներկայացման վերջնաժամկետն է ապրիլի 27-ը, մինչև ժամը 15:00-ն: Մեկ հայտատուն կարող է ներկայացնել միայն մեկ բիզնես գաղափար։
Դրամաշնորհային ծրագրին կարող է մասնակցել Վրաստանի ցանկացած չափահաս քաղաքացի, որը ցանկանում է իր բիզնես գաղափարը վերածել հաջող գործունեության կամ ընդլայնել առկա բիզնեսը։
Ծրագրի նոր շահառուն դրամաշնորհ ստանալու դեպքում պետք է իրականացնի համաֆինանսավորում՝ պահանջվող դրամաշնորհային գումարի 20%-ի չափով, իսկ բարձրլեռնային բնակավայրերում՝ 10%-ի չափով։
Դրամաշնորհ ստանալու դեպքում՝ ծրագրի գործող շահառուի համաֆինանսավորումը պետք է կազմի պահանջվող դրամաշնորհի գումարի առնվազն 50%-ը, իսկ բարձրլեռնային բնակավայրերում առնվազն 25%-ը:
Ծրագրի շրջանակներում սահմանվել են մի քանի առաջնահերթություններ.
- Նոր բիզնեսի մեկնարկ,
- Բիզնեսի հիմնում/ընդլայնում երիտասարդ ձեռներցների կողմից,
- Բիզնեսի հիմնում/ընդլայնում կին ձեռներեցների կողմից,
- Բիզնեսի հիմնում/ընդլայնում բռնի տեղահանվածների կողմից,
- Բիզնեսի հիմնում/ընդլայնում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից,
- Բիզնեսի հիմնում/ընդլայնում սոցիալապես անապահով անձի կողմից,
- Բիզնեսի հիմնում/ընդլայնում գյուղական / լեռնային բնակավայրերում,
- Նախագծի իրականացում, որը կենտրոնացած է տեղաբաշխման միջոցների և զբոսաշրջային ծառայությունների վրա:
Ծրագրի շրջանակներում չեն ֆինանսավորվի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, մասնագիտացված մեքենաների, հատուկ տեխնիկայի գնումները, գյուղատնտեսական ապրանքների առաջնային արտադրանքը և դրա համար նախատեսված ծառայությունները, ոգելից խմիչքների արտադրությունը և/կամ վաճառքը (բացառությամբ գարեջրի, խաղողի գինու, սիդրի, և այլ մրգային գինիների), ծխախոտի արտադրությունը և/կամ վաճառքը, ծովային միջավայրում 2,5 կմ-ից ավելի ցանցերի օգտագործմամբ ձկնորսությունը, փայտի կամ այլ անտառային արտադրանքի արտադրություն կամ վաճառքը, բացառությամբ կայուն կառավարվող անտառների։
Ծրագրի շրջանակներում պարտադիր չէ, որ մինչև հայտ ներկայացնելը սուբյեկտը/ֆիզիկական անձը գրանցված լինի որպես հարկատու (միկրո/փոքր ձեռներեց, անհատ ձեռներեց) և ունենա աշխատանքային փորձ կոնկրետ ոլորտում։ Որպես հարկ վճարող գրանցվել պարտադիր կլինի միայն պայմանագիրը կնքելուց հետո: