«Անկասկած, եթե Վրաստանը գնա այս քայլին, եթե հաղթահարվի նախագահի վետոն, դա շատ հստակ հետևանքներ կունենա Վրաստանի և Ամերիկայի հարաբերությունների վրա։ Դա կազդի եվրոպական մյուս պետությունների և Վրաստանի հարաբերությունների վրա, և վերջապես՝ Վրաստանի եվրոպական նկրտումների վրա»,- «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 «Մենք գիտենք, թե դա ինչ է». Ալիևը՝ Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Վրաստանի իշխող կուսակցությունը այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի վրա դրված նախագահի վետոն պատրաստվում է հաղթահարել մայիսի 27-ին և 28-ին՝ նախ իրավական հարցերի հանձնաժողովի նիստում, ապա՝ լիագումար նիստում։
«Մենք անհավատալիորեն մտահոգված ենք այս օրենքով։ Դրա մի մասն այն հրաշալի բարեկամությունն է, որը գոյություն ունի Ամերիկայի և Վրաստանի միջև: Եթե հետ նայեք անցած 30 տարիների ընթացքում, ապա մեր երկու երկրները, երկու ժողովուրդները մեծ կապ են ունեցել։ Մենք լիովին աջակցել ենք Վրաստանի եվրաատլանտյան նկրտումներին։ Մենք լիովին աջակցել ենք Եվրոպայի հետ հետագա ինտեգրմանը, ժողովրդավարության ընդլայնմանն ուղղված քայլերին։ Այդ իսկ պատճառով, երբ մենք տեսնում ենք հետքայլ, երբ տեսնում ենք, որ նրանք ընդունում են օրենք, որը բավականին հստակ հիմնված է Ռուսաստանում [գործող] օրենքների վրա, որոնց աջակցող գործողություններ մենք տեսել ենք Ռուսաստանի ուղեծրում գտնվող երկրների կողմից, դա մեզ լրջորեն անհանգստացնում է»,- ասում է Միլլերը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել է մշակել վիզային սահմանափակումների քաղաքականություն, որը կվերաբերի այն անձանց և նրանց ընտանիքի անդամներին, ովքեր պատասխանատու են կամ մասնակից են Վրաստանում ժողովրդավարության խափանմանը: Ըստ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ յուրաքանչյուր անձի, ով խաթարում է ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները, այդ թվում՝ 2024 թվականի հոկտեմբերի ընտրություններից առաջ, ընթացքում և դրանից հետո, կարող է մերժվել ԱՄՆ մուտքի արտոնագրեր ձեռք բերել կամ մեկնել ԱՄՆ: Բացի այդ, Բլինքենը սկսում է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայում: ԱՄՆ-ում հույս են հայտնել, որ Վրաստանի կառավարությունը կվերանայի ռուսական օրենքը։
Թբիլիսի կատարած այցի ժամանակ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը զգուշացրել է Վրաստանի կառավարությանը ռուսական օրենքի հնարավոր հետևանքների մասին։ Նրա խոսքով՝ եթե օրենքը ուժի մեջ մտնի առանց եվրոպական նորմերին համապատասխանելու, ԱՄՆ-ի կողմից սահմանափակումներ կտեսնենք։ «Սրանք սովորաբար ֆինանսական և ճանապարհորդական սահմանափակումներ են այդ գործողությունների համար պատասխանատու անձանց և նրանց ընտանիքների համար», - մայիսի 14-ին աել է Օ'Բրայենը:
«Վրացական երազանքի» առաջնորդները ԱՄՆ-ին մեղադրում են շանտաժի մեջ և հայտարում են, որ չեն վախենում պատժամիջոցներից։