Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «կեղծ» է անվանել Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին տեղեկությունը։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Ընդդիմադիր ռեսուրսների կողմից շրջանառվող կեղծ տեղեկությունները մեկնաբանելու իմաստ չենք տեսնում»,- նշել են նախարարությունից։
Խոսքը երեկ «Մթավարի արխիով» հեռարձակված տեղեկության մասին է, ըստ որի «Վրացական երազանքը» պատրաստվում է դեսպանատուն բացել Մոսկվայում և աշխատակիցներ է փնտրում։ Հեռուստաընկերության տվյալներով՝ այս տեղեկությունը նրանց հայտնել է աղբյուրը։ Վրաստանի կառավարության ներկայացուցիչներն այս հարցին դեռ չեն արձագանքել։
Օրեր առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հեռուստաընկերության եթերում ելույթ է ունեցել գործարար և «Համերաշխություն հանուն խաղաղության» ռուսամետ կուսակցության միջազգային քարտուղար Մամուկա Փիփիան։
«Իսկ ինչո՞ւ ոչ։ Ինչո՞ւ չենք կարող վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Մենք գնում ենք դրան: Փոքր քայլերով, բայց մենք առաջ ենք շարժվում»,- ասել է Փիփիան, ով վերջերս Մոսկվայում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր՝ «Եվրոպացի սոցիալիստների» անդամ Ֆրիդոն Ինջիայի հետ։ Ինջիան չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ինքը որպես միջնորդ է հանդես գալիս «Վրացական երազանքի» և Կրեմլի ներկայացուցիչների միջև։
Մամուկա Փիփիան կապ ունի «Վրացական երազանքի» պատգամավոր Վասիլ Չիգոգիձեի հետ, ում հրավերով նա անցյալ տարի եղել է Վրաստանի խորհրդարանի շենքում։
Վրաստանը 2008 թվականի պատերազմից և Մոսկվայի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի դե ֆակտո հանրապետությունների անկախությունը ճանաչելուց հետո խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ ՌԴ-ի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնումից և Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանումից հետո բազմիցս բարձրացվել է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը։
