Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 140-ի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Մոսկվայում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 140-ի։ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն այսօր հայտարարել է, որ հիվանդանոցում մահացել է ևս մեկ վիրավոր, ում առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բուժհաստատությունում մնում է 80 տուժած, այդ թվում՝ վեց երեխա։ 23 հիվանդի վիճակը շարունակում է մնալ ծանր կամ ծայրահեղ ծանր։ 76 մարդ արդեն դուրս է գրվել։

Crocus City Hall համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ մարտի 22-ին։ Զինված հարձակվողները կրակ են բացել համերգին մասնակցելու եկած մարդկանց վրա և հրդեհել շենքը։ Զոհվածների մի մասը մահացել է ստացած վերքերից, իսկ մեծ մասը՝ կրակից ու ծխից։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղում աշխատանքներն ավարտել է մարտի 26-ին։ Ռուսական Telegram «Բազա» ալիքը հայտնում է, որ ահաբեկչությունից հետո առնվազն 95 մարդ անհետ կորել է։ Հարազատների խնդրանքով օպերատիվ ծառայությունների աշխատակիցները ցուցակ են կազմել, որտեղ ներառված են այն մարդիկ, որոնց հետ հարձակումից հետո չի հաջողվել կապ հաստատել, և ովքեր զոհվածների և վիրավորների թվում չկան։ Մեկ այլ ալիքի տվյալներով՝ 100 մարդ անհետ կորած է համարվում։ Իշխանությունները չեն հաստատել այս տվյալները։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Մարտի 23-ին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ահաբեկչության հետ կապված 11 մարդու է ձերբակալել։ Գործակալության տվյալներով՝ նրանցից 4-ը հարձակվողներ են։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ մարտի սկզբին Ռուսաստանի իշխանություններին զգուշացվել է խոշոր հավաքների, այդ թվում՝ համերգների վրա հարձակումների հնարավորության մասին։ Մարտի 7-ին Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանությունը ծանուցել է սեփական քաղաքացիներին, որ իրենք նման տեղեկություններ ունեն և հորդորում են խուսափել մեծ հավաքներից։

Ռուսաստանը փորձում է ահաբեկչությունը կապել Ուկրաինայի հետ. «Այս վայրագությունը կարող է լինել միայն մեկ օղակ այն փորձերի մի ամբողջ շարքից, ովքեր 2014 թվականից պայքարում են մեր երկրի դեմ Կիևի նեոնացիստական ​​ռեժիմի ձեռքով: Հայտնի է, որ նացիստները երբեք չեն հրաժարվել իրենց նպատակներին հասնելու համար օգտագործել ամենակեղտոտ ու անմարդկային միջոցները»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ուկրաինան հերքում է միջադեպի հետ որևէ կապը։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ հարձակվողների մասին փաստերը և ռուսական հատուկ ծառայությունների ոչ կոմպետենտությունը անվիճելի են։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):