Խորհրդարանական ընտրություններից առաջ կառավարությունը խորհրդարան կներկայացնի օրենսդրական նախաձեռնություն՝ Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ գործող կանոնակարգը խախտելու համար կիրառված տուգանքները զրոյացնելու վերաբերյալ։ Տուգանքներից կազատվի 1 855 ֆիզիկական և 38 իրավաբանական անձ։ Գումարի ընդհանուր ծավալը կազմում է 5 մլն 596 հազար լարի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
«Այն ֆոնին, երբ անցել է համաճարակի շրջանը, և գործնականում այդ կանոնները կորցրել են իրենց իմաստն ու գործառույթը, տեղին է դիտարկել պետության կողմից նման քայլը։ Կարծում եմ՝ սա ամեն կերպ արդարացված է»,- կառավարության նիստից հետո ասել է առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն։
Կառավարությունը պահանջում է օրենքի նախագիծը քննարկել արագացված կարգով։
Մայիսի 29-ին խորհրդարանը հավանություն տվեց Հարկային օրենսգրքում կատարվելիք փոփոխություններին, որի արդյունքում մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ֆիզիկական անձանց հարկային պարտքերը և դրանց տույժերը կզրոյացվեն։ Փոփոխությունը կվերաբերի 145 842 հարկատուի, իսկ զրոյացված ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 590 մլն լարի։
«Վրացական երազանքի» իշխանությունը 2018-ի նախագահական ընտրությունների ժամանակ նույնպես պարտքեր զրոյացնելու քայլին դիմեց։ Երկրորդ փուլից առաջ 600 000 քաղաքացիների, որոնք ֆինանսական պարտավորություններ ունեին բանկերի, առցանց վարկային կազմակերպությունների կամ տարբեր ֆինանսական հաստատությունների հանդեպ, խոստում տրվեց հանել այսպես կոչված սև ցուցակից ու զրոյացնել պարտքերը։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։
