Մշակույթի նախարարության գլխավոր տեսչության ներկայացուցիչները Արվեստի պալատի աշխատակիցների հետ այսօր մտել են Վրաստանի նախագահի նստավայր։ Օրբելիանիների պալատից նրանք դուրս են հանել այնտեղ ժամանակավորապես տեղադրված հինգ արվեստի գործ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Խոսքը նկարիչ Սվիմոն Դադիանիի ստեղծագործությունների մասին է։ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի տեղեկություններով՝ արվեստի գործերը Օրբելիանիների պալատում երկու տարով տեղադրելու պայմանագիրը կնքվել է 2020 թվականի նոյեմբերի 30-ին, սակայն ժամկետը լրանալուց հետո նախագահի աշխատակազմը դրանք չի վերադարձրել։
«Մի գործին շատ չնչին վնաս է հասցվել, բայց բոլոր աշխատանքները տանում ենք, քանի որ պետք է ֆոտոֆիքսացիա տեղի ունենա։ Կազմվել է ընդունման-հանձնման ակտ, վերականգնողի արձանագրություն, բոլոր փաստաթղթերը երկու կողմից էլ կարգին են եղել, բայց տեղի է ունեցել... ամեն ինչ պատահական է լինում։ Մենք եկել ենք, որ տանենք այդ աշխատանքները, վերականգնենք դրանք [վնասված նկարը], հետո քննարկենք՝ ժամանակավորապես կվերադարձվեն այդ աշխատանքները, թե ոչ»,- լրագրողներին ասել է Արվեստի պալատի հիմնադրամի պաշտպան Էլո Ճիճինաձեն։
Մշակույթի նախարարության գլխավոր տեսչության աշխատակիցները աշխատանքները տանելու համար փետրվարի 10-ին են գնացել Օրբելիանիների պալատ։ Ինչպես ասում է տեսչության ղեկավարի տեղակալ Կախաբեր Ճումբաձեն, «ստացել են անհասկանալի բացատրություններ», և նրանց թույլ չեն տվել տանել նկարները։
«Նախագահի հետ կապված ցանկացած փաստ կա՛մ հարձակում է, կա՛մ նախագահի ինստիտուտի վրա հարձակվելու փորձ, քաղաքական է»,- ասել է Վրաստանի նախագահի մշակութային հարցերով խորհրդական Կոնստանտին Նացվլիշվիլին։ Նրա պարզաբանմամբ՝ նախագահի աշխատակազմը չի խախտել նկարների ցուցադրության ժամկետները, քանի որ Արվեստի պալատի հետ ստորագրված փոխհամագործակցության հուշագիրը ուժի մեջ է մինչև Սալոմե Զուրաբիշվիլիի նախագահական ժամկետի ավարտը։ Բացի այդ, ինչպես ասում է Կոնստանտին Նացվլիշվիլին, նկարի աննշան վնասը հնարավոր չէ պարզել, երբ այն հասցվել է` պալատ տեղափոխվելուց հետո, թե՞ դրանից առաջ:
«20 ոստիկանական մեքենա երկնագույն ցուցասրահի հետնաբակում: Արվեստագետը կարո՞ղ է նման վտանգ ներկայացնել պետության համար։ Համենայն դեպս, դա մեզ այլ դարաշրջան է հիշեցնում և իրոք ամաչեցնում է ժամանակակից Վրաստանին»,- երեկ՝ փետրվարի 12-ին, այսպես է արձագանքել Սալոմե Զուրաբիշվիլին՝ ի պաշտպանություն նկարիչ Սանդրո Սուլաբերիձեի Ազգային պատկերասրահի մոտ տեղի ունեցած ցույցին։
Արվեստագետները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ակտիվիստները ցույցն անցկացրել են այն բանից հետո, երբ ՆԳՆ-ն սկսել է գողության հոդվածող հետաքննել այն փաստը, որ Սանդրո Սուլաբերիձեն պատկերասրահի պատին գրություն է արել։
Փետրվարի 4-ին՝ ցուցահանդեսի բացմանը, Սանդրո Սուլաբերիձեն պատից հանել է իր աշխատանքը և դրա փոխարեն գրել «Արվեստը կենդանի է և անկախ» գրությունը։ Միջադեպի հետ կապված ցուցահանդեսի կուրատոր Քեթի Շավգուլիձեն կանչվել է ոստիկանություն և հարցաքննվել։
Արվեստագետները կարծում են, որ մշակույթի նախարարությունը փորձում է սահմանափակել խոսքի ազատությունը և պահանջում են փոխել Սանդրո Սուլաբերիձեի դեմ հարուցված քրեական գործի որակավորումը։
