ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խորացնելով՝ Հայաստանը տարածաշրջանում ապակայունացման վտանգ է ստեղծում. Զախարովա

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է հուլիսի կեսերին Հայաստանում մեկնարկած Eagle Partner 2024 հայ-ամերիկյան զորավարժություններին։ Զախարովայի խոսքով՝ Երևանն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, ինչը «ոչ միայն ափսոսանք, այլև մտահոգություն է առաջացնում Հայաստանի ապագայի համար»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ամերիկայի Միացյալ Նահանգների և ԵՄ-ի խնդիրն ակնհայտ է և կայանում է նրանում, որ փորձում են տեղ գրավել տարածաշրջանում՝ ի վնաս Հարավային Կովկասի պետությունների ավանդական գործընկերների և հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի շահերին։ Կարծես թե նրանք կարողանում են դա անել Հայաստանի տարածքում։

Երևանը նախընտրում է մեծացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Վաշինգտոնում մասնակցել է դաշինքի գագաթնաժողովին, անցկացնում են համատեղ զորավարժություններ։ Դրա վառ օրինակն է այժմ երկրում ընթացող հայ-ամերիկյան Eagle Partner զորավարժությունները։ Սա ոչ միայն ափսոսանք, այլև մտահոգում է առաջացնում Հայաստանի ապագայի համար»,- ասել է Զախարովան։

Ռուս դիվանագետի խոսքով՝ «այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունն է», Հայաստանն իր ձեռքով Հարավային Կովկասում ստեղծում է իրավիճակի լուրջ ապակայունացման վտանգ՝ ի վնաս իր անվտանգության»:

Հուլիսի 15-ին Հայաստանն ու Միացյալ Նահանգները սկսել են Eagle Partner 2024 համատեղ զորավարժությունները։ Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, ուսումնավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումների համակարգվածության մակարդակը խաղաղ գործողությունների շրջանակներում, փոխանակել կառավարման և մարտավարական հաղորդակցության ոլորտում լավագույն փորձը, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանումների մարտունակությունը։

Վերոնշյալ համատեղ զորավարժություններն այս տարի Հայաստանում անցկացվում են երկրորդ անգամ։ Eagle Partner-ը անցկացվել է նաև անցյալ տարվա սեպտեմբերին։

Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտը անորոշ ժամանակով հետաձգել է «Արժանի գործընկեր 2024» (Noble Partner) զորավարժությունները, որոնք պետք է Վրաստանում սկսվեին հուլիսի վերջին։ Ըստ Պենտագոնի՝ «որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի և արևմտյան այլ կառույցների դեմ Վրաստանի կառավարության կեղծ մեղադրանքներով, որ նրանք ստիպում են Վրաստանին երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի վրա ճնշումը թուլացնելու համար, ինչպես նաև մասնակցել են իշխող կուսակցության դեմ պետական ​​հեղաշրջման երկու փորձերին։ «Արժանի գործընկերը» Վրաստանում անցկացվում է 2016 թվականից։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):