ԱՄՆ-Վրաստան համատեղ բազմազգ «Արժանի գործընկեր 2024» զորավարժությունները, որոնք Վրաստանում պետք է մեկնարկեին հուլիսի 25-ին, ԱՄՆ-ի որոշմամբ հետաձգվել են անորոշ ժամանակով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել է ԱՄՆ-Վրաստան երկկողմ հարաբերությունների ամբողջական վերանայումը։ Այս վերանայման շրջանակներում ԱՄՆ-ն անորոշ ժամանակով կհետաձգի «Արժանի գործընկեր» զորավարժությունները Վրաստանում, որոնք ի սկզբանե նախատեսված էին հուլիսի 25-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 6-ը»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 5-ին:
Պաշտպանության նախարարությունը որպես զորավարժությունների հետաձգման պատճառ նշում է Վրաստանի իշխանությունների կեղծ մեղադրանքները։
«Որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի և արևմտյան այլ կառույցների դեմ Վրաստանի կառավարության կեղծ մեղադրանքներով, որ նրանք ստիպում են Վրաստանին երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի վրա ճնշումը թուլացնելու համար, ինչպես նաև մասնակցել են իշխող կուսակցության դեմ պետական հեղաշրջման երկու փորձերին։
Ուստի Միացյալ Նահանգների կառավարությունը որոշել է, որ այժմ հարմար պահը չէ Վրաստանում լայնածավալ զորավարժություններ անցկացնելու համար։
Միացյալ Նահանգները կշարունակի գործընկերությունը Վրաստանի պաշտպանության ուժերի հետ, քանի որ մենք ձգտում ենք ամրապնդել Վրաստանի կարողությունը պաշտպանելու իր ինքնիշխանությունը և պահպանելու իր տարածքային ամբողջականությունը:
Այս որոշումը անլուրջ չի ընդունվել, և մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն մեծ կարևորությանը, որ մեր դաշնակիցներն ու գործընկերները տալիս են այնպիսի զորավարժություններին, ինչպիսին է «Արժանի գործընկեր»: Միացյալ Նահանգները սպասում է դաշնակիցների և գործընկերների հետ աշխատելու ապագա հնարավորություններին, այդ թվում՝ «Ուժեղ ոգի 2025»-ի միջոցով», - ասվում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամնետի հայտարարության մեջ:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ որոշումը ցավալի է։
«Պաշտպանության ոլորտում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի գործընկերությունը հաստատվել է տասնամյակներ շարունակ և հիմնված է մեր երկրների ընդհանուր շահերի և նպատակների վրա։
Ցավալի է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության հայտարարությունը «Արժանի գործընկեր 2024» բազմազգ զորավարժությունների անորոշ ժամանակով հետաձգման մասին։
«Միջազգային զորավարժությունները, այդ թվում՝ «Արժանի գործընկեր 2024»-ը, շահավետ են ինչպես Վրաստանի, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների և դրան մասնակից գործընկեր երկրների համար, քանի որ դրանք նպաստում են պաշտպանական կարողությունների ամրապնդմանը, ռազմական անձնակազմի կարողությունների զարգացմանը, պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը և փոխգործունակության բարձրացմանը»,-ասել են Վրաստանի պաշտպանության նախարարությունից:
Գերատեսչությունը նշում է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև կան փոխշահավետ համագործակցության ձևաչափեր, որոնք կշարունակվեն. «Չնայած զորավարժության հետաձգմանը, նախապատրաստական աշխատանքներ են տարվում «Ուժեղ ոգի 2025» բազմազգ վարժանքների համար»։
Մայիսի 30-ին, այն բանից հետո, երբ «Վրացական երազանքի» իշխանությունը, չնայած գործընկերների քննադատությանը, ընդունեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը և ցրեց բողոքի ցույցերը, ԱՄՆ-ը սկսեց համապարփակ վերանայել երկկողմ համագործակցությունը։ Պետդեպարտամենտը հայտարարել է վիզային պատժամիջոցների առաջին փուլի մասին։ Խոսքը երկու-երեք տասնյակ մարդկանց մասին է, այդ թվում՝ «Վրացական երազանքի» անդամների, պատգամավորների, ուժային կառույցների աշխատակիցների և առանձին անձանց, որոնց մուտքը ԱՄՆ տարածք կարգելվի։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը կոնկրետ անուններ չի նշել և պարզաբանել է, որ տեղեկատվությունը օրենքով գաղտնի է։