Նախագահը չի ստորագրել կուտակային կենսաթոշակի մասին օրենքում կատարված փոփոխությունները

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել կուտակային կենսաթոշակի մասին օրենքում կատարված փոփոխությունները, սակայն վետո էլ չի դրել։ Այս մասին ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Հենց Պապուաշվիլիի ստորագրությամբ ուժի մեջ կմտնեն վիճահարույց օրենսդրական փոփոխությունները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Զուրաբիշվիլիից նամակ ենք ստացել, որ նա ոչ ստորագրում է, ոչ էլ հետ է վերադարձնում այս օրենքը մոտիվացված դիտողություններով, այսինքն՝ չկա վետո, հետևաբար՝ չկան մոտիվացված դիտողություններ։ Այն, ինչ տեսանք նախորդ վետոների հետ կապված, երբ որպես փաստարկ բերվեց «որովհետև»։ Կարծես թե տիկին Սալոմեի խորհրդարանական քարտուղարն այս անգամ չցանկացավ խորհրդարան գալ «որովհետև» փաստարկով և պարզապես չստորագրեց։

Ուստի, Վրաստանի Սահմանադրության համաձայն, այսօր ես կստորագրեմ այս օրենքը, և այն ուժի մեջ կմտնի դրա հրապարակումից անմիջապես հետո»,- ասել է Պապուաշվիլին բյուրոյի նիստում։

Խորհրդարանը հունիսի 27-ին երրորդ ընթերցմամբ քննարկեց կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխությունները և 75 ձայնով ընդունեց դրանք։ 66 ձայնը պատկանում է «Վրացական երազանք» խմբակցության անդամներին, իսկ 9 ձայնը՝ իշխող կուսակցության մաս կազմող «Ժողովրդի ուժի» պատգամավորներին։

Ընդունված օրենքի համաձայն՝ կենսաթոշակային գործակալության անվանումը փոխվում է՝ «Վրաստանի կենսաթոշակային հիմնադրամ» և փոփոխությունները ներառվում են կառավարման կանոններում։ Մասնավորապես, կենսաթոշակային ֆոնդում կստեղծվի կառավարման նոր խորհուրդ, որը կփոխարինի գործող վերահսկիչ և ներդրումային խորհրդին։ Գործող օրենսդրության համաձայն՝ ներդրումային խորհրդի անդամներին ընտրում է խորհրդարանը, իսկ ներկայացված փոփոխությամբ խորհրդի պրոֆեսիոնալ անդամներին կնշանակի ու պաշտոնից կազատի վարչապետը։ Նաև որպես գործադիր մարմին ստեղծվում է Կենսաթոշակային ֆոնդի տնօրինությունը։ Նրա անդամներին կնշանակի և պաշտոնից կազատի կառավարման խորհուրդը։ Ստացված փոփոխությամբ ավելանում են սահմանները, այսպես կոչված այլ տեսակի ակտիվներում ներդրումներ կատարելու համար: Փոփոխությունները նախատեսում են նաև կենսաթոշակային ֆոնդի ցանկացած գործունեության աութսորսինգի հնարավորություն, ինչի համար կպահանջվի Ազգային բանկի համաձայնությունը։

Օրենքի նախագծի հեղինակներից Իրակլի Նադարեիշվիլին ասել է, որ փոփոխությունները նախատեսում են կառավարման և վերահսկողության դաշտի բարելավում։ Այս կարծիքի հետ համաձայն չէ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը»։ Հասարակական կազմակերպությունը կարծում է, որ թուլանում է կենսաթոշակային ֆոնդի անկախությունը և դրա վերահսկողության հնարավորությունը, ինչը կարևոր երաշխիք է հիմնադրամում մոբիլիզացված միջոցների արդյունավետ կառավարման համար։

«Ներկայում 5 միլիարդ լարի է մոբիլիզացված կենսաթոշակային հիմնադրամում, որը ներառում է Վրաստանի մեկ միլիոնից ավելի քաղաքացիների կենսաթոշակային ապահովումը։ Ռիսկերի և անկախության ուղղությամբ ներկայացված փոփոխությունները էական վտանգ են պարունակում։ Հաշվի առնելով, որ խորհրդարանական հանրապետությունում նշանակման գործընթացին խորհրդարանի մասնակցությունը կարևոր է, Կենսաթոշակային գործակալության ներկայիս կառավարման համակարգի փոփոխությունը, այն է՝ խորհրդի անդամների նշանակումն ու ազատումը վարչապետին ենթարկելը, պետք է համարել հետընթաց, այս փոփոխությունը թուլացնում է անկախությունն ու թափանցիկությունը։

Ինչ վերաբերում է այսպես կոչված Կենսաթոշակային ֆոնդի սահմանաչափերի փոփոխությունը՝ այլ ակտիվներում ներդրումներ կատարելու համար, մեծացնում է ռիսկը, որ ներդրումներ կատարվեն պետական ​​տարբեր նախագծերում, որտեղ կարող են լինել քաղաքական շահեր և չսպասարկել կենսաթոշակային համակարգի մասնակիցների շահերը։

Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարման խորհրդի անդամների նշանակումը դառնում է վարչապետի բացառիկ լիազորությունը»,- ասվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի փորձագետների վերլուծության մեջ։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Վրացական երազանքի» նախաձեռնած օրենքը «վնասակար» է անվանել։ «Այն, ինչ հիմա կատարվում է, կենսաթոշակային ֆոնդի փոխանցումն է կառավարության ձեռքը, և դա շատ վտանգավոր ուղղություն է»,- ասել է նա հունիսի 4-ին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):