Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ է անում անհապաղ որոշում կայացնել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ընտրատեղամաս բացելու վերաբերյալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Էմիգրանտների հազարավոր դիմումներ, որոնք ուղարկվել են ԿԸՀ և ԱԳՆ, մերժվել են, իսկ ԱԳՆ-ն վկայակոչել է այն փաստը, որ արտերկրում ընտրատեղամաս բացելը հնարավոր է միայն Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում։ Մերժման պատճառներից մեկն էլ անվտանգության խնդիրն էր։ Վրաստանի նախագահը մի քանի անգամ հանդիպել է Վրաստանում Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպաններին, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպանին, և դեսպանների կողմից ստացել է լիակատար աջակցություն՝ լրացուցիչ ընտրատեղամասերի բացման հարցում։
Ելնելով այն հանգամանքից, որ Ստրասբուրգում ապրում են հազարավոր քաղաքացիներ, և ելնելով այն հանգամանքից, որ Ստրասբուրգից հյուպատոսական ռեգիստրում գրանցված է Վրաստանի առնվազն 400 քաղաքացի, և որ ամենակարևորը Ստրասբուրգում կա Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություն, մենք կոչ ենք անում, որ ԿԸՀ-ն անհապաղ որոշում կայացնի Ստրասբուրգում ընտրատեղամաս բացելու մասին և այս որոշմամբ նպաստի մեր էմիգրանտների Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի իրացմանը»,- ասել է նախագահի աշխատակազմի ղեկավար Նաթիա Սուլավան։
Նրա խոսքով՝ ԿԸՀ-ի այսօրվա որոշումը՝ արտերկրում լրացուցիչ 7 նոր ընտրական տեղամասեր բացելու մասին «ոչ մի կերպ չի արձագանքում հազարավոր էմիգրանտների՝ Եվրոպայի մեծ քաղաքներում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընտրական տեղամասեր բացելու խնդրանքին»։
ԿԸՀ-ի նոր որոշման համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների համար մեկական լրացուցիչ ընտրատեղամասեր կբացվեն Նյու Յորքում, Բեռլինում, Բարսելոնայում, Հռոմում, Աթենքում, Սալոնիկում և Փարիզում։ Ինչպես պարզաբանել է հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Գիորգի Սանթուրիանին, թարմացված տվյալների համաձայն՝ այս գործող տեղամասերում ընտրողների թիվն այնքան է աճել, որ գերազանցել է առավելագույն թույլատրելի թիվը՝ 3000 ընտրողը, ինչը հիմք է հանդիսանում լրացուցիչ տեղամաս բացելու համար։
ԿԸՀ ընդդիմադիր անդամ Գիորգի Սիորիձեն այսօրվա նիստում հերթական անգամ խոսել է Ստրասբուրգում ընտրատեղամասի բացման մասին։ ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին, սակայն, չի քննարկել այդ հարցը և Սիորիձեի ելույթը գնահատել է որպես «7 լրացուցիչ ընտրատեղամաս բացելու այս դրական քայլը կոծկելու փորձ»։
Արտերկրում ընտրելու իրավունք ունեցող ընտրողների թիվը կազմում է 95 834։ Այսօրվա դրությամբ ԿԸՀ-ն 42 երկրի 53 քաղաքներում կբացի 67 ընտրատեղամաս։
