Նախագահը կուսակցությունների հետ խորհրդակցություններ է սկսում տեխնիկական կառավարության կազմի շուրջ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմադիր կուսակցությունների հետ խորհրդակցություններ է սկսում այսպես կոչված տեխնիկական կառավարության կազմի և վարչապետի թեկնածուի շուրջ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, նախատեսված է հանդիպում մի քանի կուսակցությունների, այդ թվում՝ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդների հետ։ Հոկտեմբերի 8-ին հանդիպումներ կանցկացվեն «Ուժեղ Վրաստանի» և «Միասնություն-Ազգային շարժումի» հետ։

Երկու օր առաջ «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր, որ արդեն ընտրել է վարչապետի թեկնածուին և այդ հարցը կքննարկի ընդդիմադիր կուսակցությունների հետ։ Հարցին, թե ինչի՞ հիման վրա է ընտրել վարչապետի թեկնածուին, նախագահը պատասխանել է, որ նա չունի քաղաքական անցյալ, պրոֆեսիոնալ է, վստահելի է և «կարծում է, որ ընդունելի է բոլորի համար»։

«Մի բանում համոզված եմ, որ այսօր պետք է հայտարարենք կառավարության մասին, ընտրողները պետք է նախօրոք իմանան, թե ովքեր են լինելու, և նրանք պետք է լինեն բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ, վստահությամբ հագեցած և ոչ քաղաքական գործիչներ։ Ինչո՞ւ։ Որովհետև սա ապաբևեռացման առաջին քայլն է, եթե իշխանությունը բաղկացած է տարբեր քաղաքական ուժերից։ Նույնիսկ այս համախմբված 4 կուսակցություններում տեսնում ենք, թե որքան ներքին դժգոհություններ, տարբեր կարծիքներ, աշխարհայացքներ կան, այս փուլում, երբ մեկ նպատակ ունենք՝ անել այն ամենը, ինչը մեզ կտանի այնտեղ, որտեղ ուզում ենք լինել մինչև հաջորդ տարվա հունիս։ ..․

Երկուշաբթի պետք է հանդիպումներ սկսեմ կուսակցությունների հետ։ Այսօր հայտարարում եմ, որ երկուշաբթի սպասում եմ իրենց, որպեսզի սկսենք բանակցություններ, խորհրդակցություններ կոնկրետ թեկնածությունների հետ կապված, մինչև ընտրություններ շատ քիչ ժամանակ ունենք։ Ես բոլորին չգիտեմ՝ ով պետք է լինի նախարար, բոլորը հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց թեկնածությունները, միակ բանը՝ քաղաքական գործիչներ, այս փուլում՝ ոչ»,- ասել է Զուրաբիշվիլին։

Գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները միացել են Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ կազմված «Վրացական խարտիային», որը նպատակ ունի խորհրդարանական ընտրություններից հետո նախագահի առաջարկությամբ ժամանակավոր, այսպես կոչված տեխնիկական կառավարություն ձևավորել։

Ստորագրողները պարտավորվում են վերացնել բոլոր օրենքները, որոնք հակասում են եվրոպական ճանապարհին և եվրոպական առաջարկություններին, այդ թվում՝ ռուսական օրենքը։ Նաև 2024 թվականի բողոքի ցույցին մասնակցող ցուցարարների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով գործերը կչեղարկվեն և համաներում կընդունվի։ Բացի այդ, նրանք խոստանում են արդարադատության համակարգը մաքրել կլանային իշխանությունից և իրականացնել Արդարադատության բարձրագույն խորհրդի հիմնարար բարեփոխում։ Բարեփոխումները կվերաբերեն Դատախազությանը, Պետական ​​անվտանգության ծառայությանը, ՆԳՆ-ին, Հատուկ քննչական ծառայությանը, Հակակոռուպցիոն գործակալությանը, Ազգային բանկին, Կարգավորող մարմիններին, Ընտրական համակարգին։

Գործողությունների այս ծրագրի իրականացման պատասխանատվությունը ստանձնելու է ժամանակավոր կառավարությունը, որից հետո «ազատ ու արդար պայմաններում արտահերթ կանցկացվեն խորհրդարանական ընտրությունները»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։