Խորհրդարանում իմփիչմենթի ընթացակարգի սկսվելուց առաջ, Վրաստանի նախագահը՝ որպես հերթական հակաեվրոպական օրենք, վետո է դրել «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում կատարված փոփոխությունների վրա։ Վետոն կարող է հաղթահարել խորհրդարանի ամբողջական կազմի մեծամասնությունը՝ առնվազն 76 պատգամավոր, ինչը «Վրացական երազանքի» համար խնդիր չէ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 Լաշա Գոգնիաշվիլին նշանակվել է Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրեն
- 6 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
Հոկտեմբերի 5-ին խորհրդարանը արագացված կարգով ընդունեց «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում փոփոխությունները, որոնք արգելում են հավաքների կամ ցույցերի մասնակիցներին ժամանակավոր կառույց կազմակերպել կամ վրան տեղադրել, եթե դրա կազմակերպումը վտանգ է ներկայացնում հավաքի կամ ցույցի մասնակիցների կամ այլ անձանց համար, խոչընդոտում է ոստիկանության կողմից հասարակական կարգի և անվտանգության պահպանումը, առաջացնում է ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն գործունեության խաթարում, դա կապված չէ հավաք կամ ցույց անցկացնելու հետ։
Խախտումը կհանգեցնի կառույցի, վրանի բռնագանձման և տուգանքի՝ 500 լարիի չափով կամ բռնագանձման և վարչական ազատազրկման՝ մինչև 15 օր ժամկետով։ Եթե խախտողը կազմակերպիչն է՝ իրավախախտման առարկայի բռնագանձում և տուգանք՝ 5 000 լարիի չափով կամ իրավախախտման օբյեկտի բռնագանձում և վարչական ազատազրկում մինչև 15 օր ժամկետով։
Օրենքի փոփոխությունները իշխող կուսակցությունը հիմնավորում է Պետական անվտանգության ծառայության հայտարարությամբ, ըստ որի՝ հոկտեմբեր-դեկտեմբերին Վրաստանում հերթական պետական հեղաշրջում է նախատեսվում։
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, նոր օրենքով ոստիկանությունը կորոշի, թե երբ կարելի է վրան տեղադրել հանրահավաքներին, իսկ երբ՝ ոչ։
«Վրանների տեղադրումը չի արգելվում։ Պարզապես ոստիկանությանը հնարավորություն է տրվում սեփական հայեցողությամբ գնահատել, թե երբ պետք է տեղադրվի վրանը, երբ՝ ոչ»,- լրատվամիջոցներին ասել է Կոբախիձեն։
