Նախագահի կողմից ներում շնորհելու գործով հետաքննությունը շարունակվում է. Շոթաձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հայտարարության համաձայն՝ նախագահի կողմից ներում շնորհելու գործով 2019 թվականին սկսված հետաքննությունը շարունակվում է մինչ օրս։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Լրագրողի հարցին՝ հնարավոր է, որ Զուրաբիշվիլիին քրեական պատասխանատվության ենթարկեն ներման գործով, Շոթաձեն նշում է, որ օրենսդրության համաձայն՝ նախագահը անձեռնմխելի է։

«Այս փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է, կարող եմ հաստատել։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ գործող նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը սահմանափակված է օրենսդրությամբ։ Նախագահը անձեռնմխելի է, և նրա նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն իմփիչմենթի միջոցով պաշտոնանկ անելու դեպքում, եթե Սահմանադրական դատարանը հաստատել է Սահմանադրության խախտման կամ հանցագործության փաստը»,- ասել է Շոթաձեն։

Հարցին, թե Սալոմե Զուրաբիշվիլիի նախագահության ժամկետի ավարտից, հնարավո՞ր է, որ հետաքննությունը հետաքրքրվի գործով, Շոթաձեն պատասխանել է. «Ինչո՞ւ ենք մենք ապագայում խոսում այս փաստի մասին։ Ես ձեզ բացատրում եմ, որ հետաքննությունը շարունակվում է, և այս հետաքննությունը սկսվել է մի քանի տարի առաջ»։

2019 թվականի սեպտեմբերի 20-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ հետաքննություն է սկսել դատապարտյալներ Ռամազ Դևաձեի, Ասլան Բեժանիձեի, Զուրաբ Նադիրաձեի և այլոց ներում շնորհելու գործընթացում պաշտոնեական լիազորությունների հնարավոր չարաշահման փաստով, հանցագործություններ, որոնք նախատեսված են քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով։

Դատախազությունը նույն հայտարարությամբ հանրությանը խոստացել է, որ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի հետաքննության ընթացքի ու արդյունքների մասին, սակայն 4 տարի է՝ այդ տեղեկությունը չի տարածում։

2019 թվականի օգոստոսի 28-ին Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնի կապակցությամբ Վրաստանի նախագահը ներում է շնորհել 34 դատապարտյալի, որոնցից երեքը սպանության համար դատապարտված է եղել, իսկ մեկը՝ հետախուզվող։

Այս տարվա հոկտեմբերի 18-ին խորհրդարանում տապալվեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթը։ Իմփիչմենթին սատարել է ընդամենը 86 պատգամավոր, իսկ նախագահին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ էր 100 ձայն։ «Վրացական երազանքը» Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրում է սահմանադրությունը խախտելու մեջ, ինչն իրենց որոշմամբ հաստատել են Սահմանադրական դատարանի 6 անդամները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):