«Հանուն Վրաստանի» կուսակցության պատգամավորները նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ են անում վետո դնել օրենքի նախագծի վրա, որը թույլ է տալիս «Վրացական երազանքին» ինքնուրույն ընտրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ և այսպես կոչված մասնագիտական անդամներ: Բացի այդ, ընդդիմադիր պատգամավորները կոչ են անում երկրի ռազմավարական գործընկերներին ուժեղացնել իրենց ջանքերը օրենքի ընդունման դեմ և անցկացնել ազատ ընտրություններ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Ինչպես այսօրվա ճեպազրույցում է հայտարարել պատգամավոր Բեքա Լիլուաշվիլին, նախատեսվող օրենսդրական փոփոխությունները հստակ ցույց են տալիս, որ իշխանությունը պատրաստվում է կեղծել 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները։
«Սա նշանակում է, որ «Երազանքը» կեղծելուց բացի այլ ռեսուրս չունի։ Իրենց ոչ ֆորմալ իշխանությունն ու ազդեցությունը պահպանելու համար նրանք վճռական են տրամադրված՝ զրկել քաղաքացիներին ընտրելու իրավունքից և գողանալ եվրոպական ապագան:
«Երազանքի» կողմից լիովին վերահսկվող, պատժամիջոցների ենթարկված դատական համակարգը և ԿԸՀ-ն, մեր գործընկերների վրա ամենօրյա հարձակումը և մոնիտորինգային կազմակերպությունների նվարկաբեկող քարոզարշավը ստեղծում են ընտրությունների պաշտպանության կարևոր անհրաժեշտություն։
Իշխանությունը կորցնելու վախը չպետք է պետական ինստիտուտների վերացման դրդապատճառ հանդիսանա: Անթույլատրելի է, որ Իվանիշվիլիի որևէ նստավայրում որոշվի ընտրությունների ճակատագիրը։
Ուստի, մենք դիմում ենք Վրաստանի նախագահին, որպեսզի նախագահը օգտվի վետոյի իրավունքից և պաշտպանի ընտրությունները։ Մենք նաև կոչ ենք անում ռազմավարական գործընկերներին և տեղական կազմակերպություններին ուժեղացնել իրենց ջանքերը օրենքի ընդունման դեմ և անցկացնել ազատ ու արդար ընտրություններ։ Մենք կոչ ենք անում քաղաքական կուսակցություններին և լրատվամիջոցներին իրենց բոլոր ջանքերն ուղղել ընտրությունները պաշտպանելու համար»,- ասել է «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամը։
«Վրացական երազանքի» նախաձեռնած օրինագծի համաձայն՝ ԿԸՀ-ի նախագահի և անդամության թեկնածուներ ընտրելու և խորհրդարան ներկայացնելու նախագահի լիազորությունները սահմանափակվում են։ Ըստ օրինագծի՝
- ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության մրցույթը կհայտարարի և մրցութային հանձնաժողովը կստեղծի խորհրդարանի նախագահը (երկրի նախագահի փոխարեն)։ Բացի այդ, մրցութային հանձնաժողովում նախատեսված է նախագահի ներկայացուցչի ներկայությունը,
- ԿԸՀ նախագահի և անդամության թեկնածուներին օրենսդիր մարմին կներկայացնի խորհրդարանի նախագահը: Նախատեսվում է նախագահի մասնակցությունը թեկնածուի առաջադրման գործընթացին։ Մասնավորապես, եթե խորհրդարանն առաջին անգամ չկարողանա լրացնել բոլոր թափուր պաշտոնները, նախագահն իրավունք կունենա մրցույթի մյուս թեկնածուներից յուրաքանչյուր թափուր պաշտոնի համար խորհրդարան ներկայացնել մեկ թեկնածություն,
- ԿԸՀ նախագահը և անդամները կընտրվեն 5 տարի ժամկետով,
- ԿԸՀ նախագահին ու անդամներին խորհրդարանը կընտրի՝ ամբողջական կազմի մեծամասնությամբ, այսինքն՝ 76 պատգամավորի աջակցությամբ։
Ընտրական օրենսգրքի ներկայիս խմբագրությամբ՝ ԿԸՀ 7 անդամներին ընտրում է խորհրդարանը՝ նախագահի առաջարկով: Նախագահն է հրամանագիր արձակում մրցույթն անցկացնելու և մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին։ ԿԸՀ նախագահին և անդամներին 5 տարի ժամկետով ընտրելու համար անհրաժեշտ է խորհրդարանի ամբողջական կազմի 2/3-ի, այսինքն՝ 100 պատգամավորի աջակցությունը։ 2/3-ից պակաս ձայներով ընտրված ԿԸՀ անդամի պաշտոնավարման ժամկետն ընդամենը 6 ամիս է։
Եթե փոփոխություններն ընդունվեն, «Վրացական երազանքը» կկարողանա ընդդիմությունից ու նախագահից անկախ ընտրել իր նախընտրելի թեկնածուներին։ «Վրացական երազանք» խմբակցության անդամ է 74 պատգամավոր։ Նաև դրան են ավելանում «Ժողովրդի ուժի» 9 անդամները, որոնք ձևականորեն լքել են խմբակցությունը, սակայն մնացել են մեծամասնության անդամ։
«Ընդդիմությունը կոնկրետ, պրագմատիկ ու հիմնավոր փաստարկ չունի այս օրենքի նախագծի դեմ։ Օրենքի նախագծի հիմնական նպատակն է մեզ ելք ցույց տալ փակուղուց՝ այն փակուղուց, որում մենք գտնվում ենք, քանի որ, փաստն այն է, որ այս ընթացքում մենք ի վիճակի չենք որոշում կայացնել։ Իհարկե, ընդդիմությունը պետք է իր մեղքը գտնի դրանում»,- ասել է խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն։
Այս պահին ԿԸՀ նախագահի պարտականությունները կատարում է Գիորգի Կալանդարիշվիլին։ Խորհրդարանի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից առաջադրված ԿԸՀ նախագահի երկու թեկնածուներից մեկին՝ Թամար Ալփաիձեին, չի սատարել ոչ մի պատգամավոր, իսկ մյուսի՝ Ռևազ Էգաձեի օգտին քվեարկել է մեկ պատգամավոր։ Ընտրական մրցույթին մասնակցել է նաև Գիորգի Կալանդարիշվիլին, սակայն նախագահը չի ներկայացրել նրա թեկնածությունը խորհրդարանին, ինչը բացատրվել է նրանով, որ նախորդ երկու դեպքերում Կալանդարիշվիլին չի կարողացել ստանալ խորհրդարանի ամբողջական կազմի 2/3-ի աջակցությունը, ուստի նա այդ պաշտոնում ընտրվել է 6-6 ամիս ժամկետով։ Գիորգի Կալանդարիշվիլիի թեկնածությանը սատարել է «Վրացական երազանքը»։