Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը հերթական հայտարարությունն է տարածել ռուս օլիգարխի գործընկեր Դավիթ Խիդաշելիին 49 տարով Ռաճայի և Քվեմո Սվանեթիի անտառները փոխանցելու վերաբերյալ։ Նախարարությունը հայտնում է, որ Խիդաշելիին պատկանող ՍՊԸ «Էյջ Ջի Կապրա Կաուկասիկա» ընկերությունը չի կատարում լիցենզիայի պայմաններով ստանձնած պարտավորությունները, ինչի պատճառով անտառների ընդունման և հանձնման գործընթացը կասեցվում է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 4 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 5 Եթե Իվանիշվիլին իրականացնի դեկտեմբերի 29-ի ծրագիրը, նա պետք է սպասի անհավանական պատասխանի․ Ուիլսոն
- 6 Կավելաշվիլին պնդում է, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է
«Որսորդական տնտեսություն հիմնելու նպատակով պահանջված 97 276 հա անտառից 20 540 հեկտարը գտնվում Զմրուխտե ցանցի տարածքում։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության ղեկավարի 2022 թվականի մարտի 23-ի N38/ս հրամանով որոշված լիցենզիայի լրացուցիչ պայմանների համաձայն՝ «Էյջ Ջի Կապրա Կաուկասիկա» ՍՊԸ-ն մինչև 2023 թվականի մարտի 25-ը պետք է ներկայացներ որսորդական տնտեսության կառավարման պլանը և նախքան գործունեություն սկսելը՝ Զմրուխտե ցանցի տարածքում ազդեցության վերաբերյալ գնահատականը: Համապատասխան կետը սահմանվել է նաև կառավարության որոշմամբ։
Մինչ օրս ընկերությունը Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարություն չի ներկայացրել ոչ որսորդական տնտեսության կառավարման պլանը, ոչ էլ Զմրուխտե ցանցի տարածքների վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը։
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Շրջակա միջավայրի պահպանության վարչությունը կազմել է ընկերության նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որն ուղարկվել է Ամբրոլաուրիի շրջանային դատարան՝ Վրաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավախախտման համար։ 2023 թվականի հուլիսի 24-ին Ամբրոլաուրիի դատարանը կարճել է «Էյջ Ջի Կապրա Կաուկասիկա» ՍՊԸ-ի դեմ սկսված վարչական վարույթը։ Նշված որոշումը 2023 թվականի հուլիսի 27-ին Բնապահպանական վերահսկողության վարչությունը բողոքարկել է Քութայիսիի վերաքննիչ դատարանում։ Այսօրվա դրությամբ Վերաքննիչ դատարանի որոշումը հայտնի չէ։
Հաշվի առնելով ընթացիկ գործընթացները՝ Ռաճայում որսորդական տնտեսության ստեղծման համար պահանջվող տարածքի ընդունման և հանձնման գործընթացը կասեցվել է»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Բնապահպանական վերահսկողության վարչությունն առաջին անգամ հուլիսի 19-ին հայտարարել է, որ Խիդաշելիի ընկերությանը խախտումների պատճառով փոխանցվել է խախտման արձանագրություն, որը նախատեսում է 2000 լարի տուգանք։
Ի պատասխան՝ Խիդաշելին ասել է, որ նախարարությունը իրեն դեռ հողեր (անտառներ) չի տվել, ուստի ընկերությունը չի կարող լիցենզիայի տարածքի զարգացման ծրագիր պատրաստել։
«Մթիս Ամբեբին» հուլիսի 17-ին հրապարակել է լրագրողական հետաքննություն՝ Ռաճայի անտառների օկուպացիան։ Ռաճայի անտառները օրենքի բազմաթիվ խախտումներով փոխանցվել են Դավիթ Խիդաշելիին՝ այդ անտառներից օգտվող մարդկանցից թաքուն, բնապահպաններից, համայնքային կազմակերպություններից և լրատվամիջոցներից՝ գաղտնի: Տասնյակ հազարավոր հեկտարների փոխանցումը սպառնալիք է հանդիսանում Ռաճայի բնակիչների մասնավոր սեփականությանը։ Այս որոշումը խախտում է ինչպես ազգային օրենքները, այնպես էլ եվրոպական կոնվենցիաները։
Հուլիսի 18-ին «Վրաստանի լուրերը» Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունից գրավոր պահանջել է հանրային տեղեկատվություն, մասնավորապես՝ «Էյջ Ջի Կապրա Կաուկասիկա» ընկերության որսորդական տնտեսության կառավարման պլանի նախագիծը։ Նախարարությունը լրատվականին չի տրամադրել պահանջված տեղեկությունը, թեև հրապարակայնորեն հաստատել է, որ պլանը իրենց չի ներկայացվել։ Բնապահպանական վերահսկողության վարչությունը «Վրաստանի լուրերին» չի տրամադրել նաև Խիդաշելիի ընկերության դեմ հարուցված վարչական վարույթի նյութերը, ինչի պատճառով հրատարակությունը գործակալության դեմ ևս մեկ հայց է ներկայացրել դատարան։
Հուլիսի 24-ին «Կանաչ այլընտրանքը» և «Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնը» դիմել են գլխավոր դատախազություն։ Հասարակական կազմակերպությունները պահանջում են հետաքննություն սկսել Օնիի մունիցիպալիտետի նախկին քաղաքապետ Էմզար Սաբանաձեի և նրա առաջին տեղակալ Դիմիտրի Սակվարելիձեի նկատմամբ պաշտոնեական կեղծիքների և կաշառակերության հնարավոր փաստերի վերաբերյալ։
Օրենքը նախատեսում է Խիդաշելիի ընկերությանը տրված լիցենզիան չեղյալ համարել այն դեպքում, եթե վերջինս երեք անգամ տուգանվի և չկատարի լիցենզիայի պայմանները։
«Կանաչ այլընտրանք» հասարակական կազմակերպությունը և Ռաճայի համայնքային կազմակերպությունը մեկ տարի առաջ դիմել էին դատարան՝ Ռաճայի անտառները Խիդաշելիին հանձնելու որոշումը չեղարկելու պահանջով։ Գործի քննությունը դեռևս չի սկսվել։
Սեպտեմբերի 7-ին «Հանուն Ռիոնիի հովտի փրկության» շարժման կազմակերպմամբ Ռաճայի սահմանամերձ Ճիորա, Ղեբի, Գլոլա և Նիգավզեբի գյուղերի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել և իշխանություններից պահանջել անհապաղ չեղարկել Ռաճայի անտառները Դավիթ Խիդաշելիին հանձնելու որոշումը։