Ռաճայի սահմանամերձ Ճիորա, Ղեբի, Գլոլա և Նիգավզեբի գյուղերի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել և իշխանությունից պահանջել են անհապաղ չեղարկել Ռաճայի և Քվեմո Սվանեթիի 104 712 հա անտառը Վլադիմիր Պուտինի մտերիմ ռուս օլիգարխի գործընկեր Դավիթ Խիդաշելիին 49 տարով փոխանցելու որոշումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 4 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 5 Եթե Իվանիշվիլին իրականացնի դեկտեմբերի 29-ի ծրագիրը, նա պետք է սպասի անհավանական պատասխանի․ Ուիլսոն
- 6 Կավելաշվիլին պնդում է, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է
«4 գյուղի բնակչություն է հավաքվել։
Մենք բողոքի ակցիա ենք սկսում և մեկշաբաթյա ժամկետ ենք տալիս տեղական և կենտրոնական իշխանություններին մեր պահանջները կատարելու համար։
Չկատարելու դեպքում ավելի շատ մարդիկ կմիանան մեզ, և մենք կտեղափոխվենք Օնիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի դիմաց», - ասել է «Հանուն Ռիոնիի հովտի փրկության» շարժման ղեկավար Վառլամ Գոլեթիանին, ով Ռաճայի գյուղերում հավաքել է ավելի քան 1000 ստորագրություն, որպեսզի Ռաճայի անտառները Խիդաշելիին փոխանցելու որոշումը չեղարկվի։
«Ռաճային այս մարդու տեսքով տեր պետք չէ, և ամեն դեպքում այս լիցենզիան պետք է չեղյալ համարել (որսորդական տնտեսություն հիմնելու պատրվակով Խիդաշելիին է փոխանցվել 104 712 հա անտառ - խմբ․)։
Երկրորդ պահանջը վերաբերում է Ռաճայի ազգային պարկին, որը տեսականորեն ոչ մի կապ չունի արգելոցի կամ ազգային պարկի հետ։
Այն չի ներառում գետեր, որոնց վրա պոտենցիալ հիդրոէլեկտրակայաններ են նախատեսվում կառուցել: Հանվել են բոլոր այն տարածքները, որտեղ խորհրդային տարիներին արդյունահանվել է օգտակար հանածոներ։ Ազգային պարկը չի ներառում Շքմերիում մանգանի արդյունահանման համար նշված տարածքը: Սառցադաշտերը և Կովկասի լեռնաշղթան են ներառվել ազգային պարկի կազմում։ Մարդը չի կարող կանգնել դրա վրա, դա այնպիսի տեղ է, չի կարելի ճանապարհ շինել, ծառ չի աճում, հանքանյութ չես կարող արդյունահանել՝ դա արդեն իսկ պաշտպանված է։
Իրականում, այն, ինչ իսկապես պետք է պաշտպանվի ու խնամվի, տրվել է Ռուսաստանում հարստացած մի մարդու՝ Դավիթ Խիդաշելիին։ Ոչ ոք չի կարողանալու մտնել այդ տարածք և այն անվերահսկելի է լինելու։ Մենք կորցնում ենք ամբողջ Ռաճան։ Այս հարցը թաքցնելու համար իբր արգելոց են ստեղծել։
Տեղի բնակիչներն արդեն բախվել են անտառ մուտք գործելու հետ կապված խնդիրների։ Ոչ ոք դեմ չէ ազգային պարկին, և մենք լավ ենք հասկանում դրա էությունը, բայց այն չպետք է հատի բնակչության հողատարածքներն ու արտերը և չպետք է ներառի այն կենսամիջավայրը, որով մարդիկ իրենց գոյությունն են պաշտպանում այս գյուղում։
Այս բոլոր գյուղերը սահմանամերձ են, այն կողմում արդեն թշնամական պետություն է, և ո՞ւմ հույսով լինենք, որ կպաշտպանեն այս տարածքը, եթե ոչ տեղի բնակչությունը։ Եթե երկրում ինչ-որ բան այն չլինի, այստեղ ապրողները կլինեն այս տարածքի պաշտպանը։ Մենք բոլորս միասին պետք է հոգ տանենք այս մարդկանց մասին, նրանք պետք է ունենան բոլոր պայմանները այստեղ մնալու համար»,- ասել է Վառլամ Գոլեթիանին։
Նա խոսել է նաև անտառները Խիդաշելիի ընկերությանը հանձնելու համար կատարված օրենքի խախտումների մասին. «Տեղական իշխանությունները կեղծ արձանագրություններ են կազմել, իբր բնակչությանը հարցրել են, և ժողովուրդը համաձայնել է անտառները փոխանցել։ Իրականաում՝ ոչ մեկին ոչինչ չեն հարցրել»:
«Մթիս Ամբեբին» հուլիսի 17-ին հրապարակել է լրագրողական հետաքննություն՝ Ռաճայի անտառների օկուպացիան։ Ռաճայի անտառները օրենքի բազմաթիվ խախտումներով փոխանցվել են Դավիթ Խիդաշելիին՝ պատժամիջոցների ենթարկված ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի գործընկերոջը՝ այդ անտառներից օգտվող մարդկանցից թաքուն, բնապահպաններից, համայնքային կազմակերպություններից և լրատվամիջոցներից՝ գաղտնի: Տասնյակ հազարավոր հեկտարների փոխանցումը սպառնալիք է հանդիսանում Ռաճայի բնակիչների համար, նրանց մասնավոր սեփականությանը և ապրուստի միջոցին։ Այս որոշումը խախտում է ինչպես ազգային օրենքները, այնպես էլ եվրոպական կոնվենցիաները, ստեղծում է էկոլոգիական և պատմական աբսուրդներ՝ սեփական կամքով, սեփական ձեռքով, սեփական որոշմամբ օրինականացնել օկուպանտի վերահսկողությունը երկրում։
Վարչապետ Գիորգի Գախարիայի ստորագրած որոշումը և անտառները Խիդաշելիին փոխանցելու մասին Շրջակա միջավայրի ազգային գործակալության ղեկավարի հրամանը «Կանաչ այլընտրանքը» և Ռաճայի համայնքային կազմակերպությունը բողոքարկել են դատարանում և պահանջում են այն չեղարկել։
«Կանաչ այլընտրանքը» և «Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնը» դիմել են նաև գլխավոր դատախազություն։ Հասարակական կազմակերպությունները պահանջում են հետաքննություն սկսել Օնիի մունիցիպալիտետի նախկին քաղաքապետ Էմզար Սաբանաձեի և նրա առաջին տեղակալ Դիմիտրի Սակվարելիձեի նկատմամբ պաշտոնեական կեղծիքների և կաշառակերության հնարավոր փաստերի վերաբերյալ։
Այս թեմայով՝