Նախորդ տարվա 11 ամսում Եվրոպայում ապաստան է հայցել Վրաստանի ավելի քան 26 հազար քաղաքացի

2022 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում ԵՄ երկրները Վրաստանի քաղաքացիներից ապաստանի 26 177 հայց են ստացել։ Եվրամիության ապաստանի գործակալության (EUAA) տվյալներով, միայն նոյեմբերին ապաստան է հայցել Վրաստանի 3 030 քաղաքացի, ինչը 2008 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Նրանցից 2 798 քաղաքացին առաջին անգամ է ներկայացրել իր դիմումը, 232-ը՝երկրորղ անգամ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Անցած տարվա ընթացքում Վրաստանից Եվրոպա ապաստան հայցողների թիվը գրեթե ամեն ամիս ավելացել է՝ հունվարին գրանցվել է 1 805 դիմում, փետրվարին՝ 1 776, մարտին՝ 2 196, ապրիլին՝ 2 075, մայիսին՝ 2 545, հունիսին՝ 2 620, հուլիսին՝ 2 370, օգոստոսին՝ 2 390, սեպտեմբերին՝ 2 645, հոկտեմբերին՝ 2 725, նոյեմբերին՝ 3 030: Դեկտեմբեր ամսվա տվյալները դեռ հրապարակված չեն։

Վրացիներն ամենից հաճախ ապաստան են խնդրում Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Իռլանդիայում։

2022 թվականին Եվրամիությունում ապաստան ստանալու ցանկություն ունեցող Վրաստանի քաղաքացիների մոտավորապես 92%-ն առաջին անգամ է լրացրել դիմումը։ Եվրոպական միության ապաստանի գործակալության (EUAA) վերջին զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա զգալի տնտեսական և սոցիալ-քաղաքական ազդեցություն է ունեցել Վրաստանի վրա, ինչը կարող է ստիպել Վրաստանի որոշ քաղաքացիների պաշտպանություն փնտրել Եվրոպայում:

Վրաստանի քաղաքացիների դիմումների բավարարման ցուցանիշը նախորդ տարվա նոյեմբերին կազմել է 4 տոկոս՝ 1 621 որոշումներից 1 560-ը բացասական է եղել։ Փախստականի կարգավիճակ է տրվել 44 անձի, իսկ 17-ը՝ օժանդակ պաշտպանություն է ստացել։

Չնայած դրան, առաջին ատյանում քննարկվող գործերի թիվն աճել է և նոյեմբերի վերջին հասել 14 800-ի։ Սա ամենամեծ թիվն է առնվազն 2014 թվականից ի վեր։

ԵՄ ապաստանի գործակալությունը նշում է, որ ԵՄ երկրները 2022 թվականի նոյեմբերին ստացել են մոտ 107 300 ապաստանի դիմում, ինչը 2016 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Նոյեմբերին դիմումների բավարարման մակարդակը կազմել է 39%: Ամենից հաճախ ապաստան է տրամադրվել Սիրիայի, Ուկրաինայի, Բելառուսի, Եմենի, Մալիի Հանրապետության և Էրիթրեայի քաղաքացիներին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։