Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ օգոստոսի 3-ին Շովիի աղետի գոտի ուղղաթիռ է թռչել «ընդամենը 3 ժամում»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 4 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 5 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 6 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
«Ոչ մի ուշացում։ Ոչ թե 3 ժամ ուշացումով է հասել, այլ ուղղաթիռը 3 ժամից տեղում է եղել։ Ընդամենը երեք ժամում։ Թռչելու համար պահանջվում է մեկ ժամ: Ծանուցումից հետո, իհարկե, պետք է ստուգել, թե ինչ սարքավորում է պետք, իսկ դրանից հետո բուն սարքավորման համար նախապատրաստական շրջան է։ Դա հո մեքենա չէ, որ միանգամից տեղաշարժվես, պետք է պատրաստվել և հենց այդքան ժամանակ հետո՝ ուղղաթիռն այնտեղ է եղել ընդամենը 3 ժամում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պապուաշվիլին։
Ուղղաթիռի գիշերային աշխատանքի անհրաժեշտության մասին հարցին Շալվա Պապուաշվիլին պատասխանել է. «Ժամը 6-ին գիշեր չէր, կարծում եմ, չէ՞: Փրկարար ծառայության կողմից առաջադրված բացարձակապես բոլոր խնդիրները կատարվել են։ Դուք գիտեք, որ ես այնտեղ էի մի քանի օր: Ովքեր եղել են, աղետից փրկվածները, մի մասին առաջին օրը դուրս են բերել, մյուս մասը տեղափոխվել է անվտանգ վայր՝ ապահովվել է բոլոր անհրաժեշտ պարագաներով, իսկ առավոտյան սկսվել է փրկարարական աշխատանքների երկրորդ փուլը, և բոլոր մարդիկ, ովքեր փրկվեցին աղետից, դուրս բերվեցին»:
Օգոստոսի 3-ին, ժամը 15:15-ի սահմաններում Շովիի հանգստավայրում բնական գործընթացներ են զարգացել։ Սելավն ամբողջությամբ ավերել է հանգստավայրի քոթեջները, վնասել է հյուրանոցներ, քշել մեքենաներ, ավերել Շովի տանող միակ ճանապարհի կամուրջները։ Փրկարարներին հաջողվել է միայն 3 ժամ անց հասնել աղետի գոտի՝ միայն սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներով։ Օգոստոսի 3-ին և 4-ին ուղղաթիռներով աղետի գոտուց տարհանվել է 210 մարդ։
Այսօր առկա տվյալների համաձայն՝ աղետի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, և մոտավորապես նույնքանն էլ համարվում է անհետ կորած։ Պարզվել է 14 մահացածի ինքնություն, որոնց թվում են 18-ամյա Սամիրա Իսաևան, 25-ամյա Դավիթ Բերիաշվիլին, 7-ամյա Լուկա Դուդաշվիլին, 25-ամյա Մեգի Գուտաշվիլին, 18-ամյա Գիգի Գուտաշվիլին, 49-ամյա Շորենա Բիճաշվիլին, 20-ամյա Մարիամ Մաիսուրաձեն, Գիորգի Կարալաշվիլին, Նինո Կենճաձեն, Ուկրաինայի քաղաքացի Ալինա Պոլիկովսկան և Ռուսաստանի քաղաքացի Քսենիա Տրիչևան։
