Ընդդիմադիր 34 պատգամավորներ նույնպես պահանջել են հակասահմանադրական ճանաչել ընտրությունների արդյունքները

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

34 ընդդիմադիր պատգամավորներ Սահմանադրական դատարանում բողոքարկել են հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության անդամ Լևան Բեժաշվիլիի խոսքով, եթե դատարանը վարույթ չընդունի հայցը, «դա կլինի հերթական հակասահմանադրական որոշումը»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մենք բողոքարկում ենք ընտրությունների սահմանադրականությունն ամբողջությամբ և այդ ընտրությունները կարգավորող կանոնները, որոնք ապահովել են Վրաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտումը։ Խորհրդարանի մանդատային հանձնաժողովը պարտավորվելու է չգրանցել պատգամավորության բոլոր 150 թեկնածուներին, քանի որ ընտրությունների սահմանադրականությունը վիճարկվելու է դատարանում։

Եթե ​​ՍԴ-ն չընդունի այս հայցը, ապա ևս մեկ անգամ կապացուցվի, որ այս երկրում Սահմանադրական դատարան իրականում գոյություն չունի, և սա կլինի ևս մեկ հակասահմանադրական լրացուցիչ որոշում»,- ասել է Լևան Բեժաշվիլին։

Հայցը ստորագրած 34 պատգամավորներից մեկն է «Գախարիան հանուն Վրաստանի» անդամ Աննա Բուչուկուրին։ Ինչպես նա է ասում, դատարանից օբյեկտիվություն չի ակնկալում, քանի որ բոլոր սահմանադրական ինստիտուտները «ծառայում են մեկ մարդու շահերին»։

«Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է օգտագործենք բոլոր իրավական ու քաղաքական լծակները։ Ընդհակառակը, բոլոր իրավական լծակները կարող են օգտագործվել, և ըստ այդմ, մեր թիմն աջակցում է այս գործընթացին»,- ասել է Բուկուչուրին։

Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի խոսքով՝ պատգամավորների հայցը դեռ չի ներկայացվել դատարան։ «Մենք տեղեկացանք, որ հայցը փոխանցվել է Թբիլիսիում գտնվող Վրաստանի փոստային բաժանմունքին, և մենք սպասում ենք»,- ասել է Տուրավան։ Սահմանադրական դատարանը գտնվում է Բաթումիում։

Նոյեմբերի 19-ին Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նախագահը, ելնելով ընտրությունների համընդհանուրության և գաղտնիության սկզբունքների խախտումից, պահանջում է ընտրությունների վերջնական արդյունքները ճանաչել հակասահմանադրական։

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (ՎԵԻԱ) բացատրում է, որ 150 անդամների ընտրության օրինականությունը վիճարկվում է նախագահի հայցով։ Հետևաբար, խորհրդարանը չի կարողանա ճանաչել նրանց լիազորությունները, ինչը կհանգեցնի խորհրդարանի առաջին նստաշրջանի կասեցմանը։ Ի հակադրություն, «Վրացական երազանքի» առաջնորդներն ասում են, որ Սալոմե Զուրաբիշվիլին չի կարողանա խոչընդոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արձանագրության համաձայն՝ «Վրացական երազանքը» խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 53,93 տոկոսը և օրենսդիր մարմնում ստացել 150 մանդատներից 89-ը։ «Փոփոխությունների կոալիցիան» ունի ձայների 11,03% և 19 մանդատ, «Միասնություն-Ազգային շարժումը»՝ 10,17% և 16 մանդատ, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,81% և 14 մանդատ, իսկ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 7,78% և 12 մանդատ։ ԿԸՀ տվյալների հետ համաձայն է միայն «Վրացական երազանքը», իսկ ընդդիմությունը կարծում է, որ ընտրությունները կեղծվել են։

 

Այս թեմայով՝

Նոր խորհրդարանն առաջին նիստը կգումարի նոյեմբերի 25-ին․ Կոբախիձե

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։