Խորհրդարանական ընդդիմության անդամները Սահմանադրական դատարանում բողոքարկել են այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը։ Պատգամավորները հայցը ներկայացրել են այսօր՝ հուլիսի 29-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 «Մենք գիտենք, թե դա ինչ է». Ալիևը՝ Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«Ռուսական օրենքը խախտում է Վրաստանի Սահմանադրությունը, խաթարում է ժողովրդավարությունը, և մենք կարծում ենք, որ մեր սահմանադրական պարտավորությունն է դա քննարկել Սահմանադրական դատարանում», - ասել է անկախ պատգամավոր Թամար Կորձաիան։ Նա վստահ է, որ Սահմանադրական դատարանը հաշվի կառնի Սահմանադրության 78-րդ հոդվածի կատարման պարտավորությունը և ժամանակավոր միջոց կձեռնարկի ռուսական օրենքը կասեցնելու համար․
«Մենք վիճարկում ենք ամբողջ օրենքը Սահմանադրության 78-րդ հոդվածի հետ կապված, բայց առաջին փուլն այն է, որ մենք խնդրում ենք կասեցնել այս օրենքը։ Այս օրենքը պետք է կասեցվի ընտրություններից առաջ, հակառակ դեպքում երկիրը կարող է անդառնալի վնաս կրել։ Օրենքի ամբողջական կիրարկումը, պատժամիջոցների կիրառումը սկսվում է սեպտեմբերի 3-ից։ Ուստի կարծում ենք, որ մինչ այդ պետք է նիստ լինի, որտեղ կքննարկվի կասեցման հարցը»։
Սահմանադրական հայցը ստորագրում է 38 պատգամավոր։ Նրանցից մեկի՝ «Միացյալ ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավայի խոսքով՝ ինքը չի սպասում, որ դատարանը «քաղաքական պատվերների» չի ենթարկվի։
«Բացի այն, որ ռուսական օրենքը խախտում է մի շարք միջազգային նորմեր ու չափանիշներ, հակասում է նաև Վրաստանի Սահմանադրությանը։ Մասնավորապես, դա հակասում է Սահմանադրության 78-րդ հոդվածին, որը պարտավորեցնում է իշխանության բոլոր թևերին ու կառույցներին անել ամեն ինչ իրենց լիազորությունների շրջանակում երկրի եվրաատլանտյան կառույցներին միանալու համար, մինչդեռ Իվանիշվիլիի կուսակցությունը՝ ընդունելով ռուսական օրենքը, քանդել է մեր երկրի Եվրամիությանն անդամակցելու ճանապարհը։ Մենք ակնկալիք չունենք, որ Սահմանադրական դատարանը չի առաջնորդվի քաղաքական պատվերով, քաղաքական կոնյուկտուրայով, ինչպես դա արել է բազմիցս, այդ թվում՝ նախագահ Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի գործով։ Սակայն մենք ճիշտ և տեղին ենք համարում ընդդիմության համախմբումը, որպեսզի օգտագործենք իրավական և սահմանադրական բոլոր լծակները՝ հակադրվելու ռուսական օրենքին։ Եթե Սահմանադրական դատարանը չօգտագործի այս հնարավորությունը՝ կանգնելու Սահմանադրության և վրաց ժողովրդի կողքին, ապա վրաց ժողովուրդը հոկտեմբերի 26-ին կօգտագործի այդ հնարավորությունը և իր ընտրությամբ կչեղարկի ռուսական օրենքը։
Այնպես որ, սա հնարավորություն է Սահմանադրական դատարանի համար դադարեցնել մինչև սեպտեմբերի 3-ը և իշխանություններին հնարավորություն չտալ իրականացնելու մեր երկրի եվրոպական ապագան սաբոտաժի ենթարկող ռուսական այս հրեշավոր օրենքը»,- ասել է Բոկուչավան։
Ընդդեմ ռուսական օրենքի ՍԴ հայց է ներկայացրել նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով կարծում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը և դրա առանձին նորմերը հակասում են սահմանադրության վեց հոդվածներին, այդ թվում՝ 78-րդ հոդվածին, որը վերաբերում է երկրի «եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրմանը»։ Հայցում ասվում է, որ օտարերկրյա ֆինանսավորումը տրամաբանորեն չի ենթադրում, որ ֆինանսավորում ստացողը գտնվում է «օտար ազդեցության» տակ և բավարար չէ քաղաքացիական կազմակերպությունների և ԶԼՄ-ների դեմ սահմանափակող միջոցները արդարացնելու համար, հատկապես, երբ նման ֆինանսավորումն իրականացվում է միջազգային կազմակերպությունների կողմից, որոնց անդամ է Վրաստանը, կամ ցանկանում է անդամակցել:
Հասարակական և լրատվական կազմակերպությունները նույնպես Սահմանադրական դատարանում վիճարկել են ռուսական օրենքը և պահանջել կասեցնել այն։ Նրանց խոսքով՝ իրենք միաժամանակ պատրաստվում են բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։