Ընդդիմադիր պատգամավորները կառավարությանը մեղադրում են Ռուսաստանի հետ գաղտնի բանակցությունների մեջ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները կառավարությանը մեղադրում են Ռուսաստանի հետ գաղտնի բանակցությունների մեջ և պահանջում իրենց հարցերին պատասխան տալ։ Այս թեմայով այսօր ճեպազրույց են անցկացրել Խատիա Դեկանոիձեն, Թեոնա Աքուբարդիան և Անա Նացվլիշվիլին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ինչպես նշել է «Միացյալ ազգային շարժման» նախկին անդամ Խատիա Դեկանոիձեն, վերջին իրադարձությունները հաշվի առնելով, ակնհայտ է, որ երկու երկրների իշխանությունների միջև գաղտնի հաղորդակցություն է տեղի ունենում։

«Չվերթների վերականգնումը, դեպի Ռուսաստան ծովային բեռների փոխադրման նոր երթուղիների վերականգնումը, ինչպես նաև Լավրովի ընտանիքի անդամների ժամանումը չէին կարող տեղի ունենալ առանց Վրաստանի իշխանությունների հետ համակարգման։

Մենք բացահայտ պատասխան ենք պահանջում, թե ինչ գաղտնի բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ, երբ են սկսվել գաղտնի բանակցությունները և ինչ ուղիներով է հաղորդակցվում Վրաստանի կառավարությունը, ում նախաձեռնությամբ են սկսվել բանակցությունները, արդյոք Վրաստանի կառավարության պատասխանատուները և խորհրդարանի մեծամասնության անդամները տեղյակ են եղել բանակցությունների մասին, տեղի ունեցել է, կամ ունենում է գաղտնի այցեր Մոսկվա»,- ասել է Դեկանոիձեն։

«Ինչպես եղավ, որ վարչապետը հետևեց Georgian Airways-ի ղեկավար պարոն Գաիաշվիլիին այնքան ժամանակ, մինչև չվերթերը վերականգնվեցին։ Ինչպես է պատահում, որ պատժամիջոցի տակ գտնվող ընտանիքից պարոն Լավրովի աղջիկը առանց խնդիրների է մտնում Վրաստան։ Ինչպես է այս կառավարությունը պատրաստվում պաշտպանել Վրաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, որին ուղղակիորեն դեմ է Ռուսաստանը, և ինչ է անելու, որ կարողանանք խաղաղ ճանապարհով միանալ եվրոպական ընտանիքին։ Այն ամենը, ինչ կատարվել է՝ Վրաստանի դեմ ուղղված դավադրություն է»,- ասել է Թեոնա Աքուբարդիան։

«Լելո»-ի անդամ Անա Նացվլիշվիլիի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը պարտավոր է պատասխանել պատգամավորների հարցերին և տեղեկություն տրամադրել հանրությանը։

«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներն ընդդիմության մեղադրանքները կեղծիք ու երկրի եվրաինտեգրման դեմ քարոզչություն են անվանել։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ թռիչքների վերսկսման վերաբերյալ Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել։

«Ընդդիմությունն ասում է, որ առանց Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավման անհնար է թռիչքների վերականգնման մասին որոշում կայացնել, իսկ Լավրովի ընտանիքի անդամները ժամանելու երաշխիք ունեին անմիջապես կառավարությունից, քանի որ ոստիկանությունը պաշտպանել է ընտանիքի անդամներին, սա սովորական շահարկում»,- ասել է Պապուաշվիլին։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ ծովային երթևեկության հարցին, ըստ նրա, նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. «Խոսքը վերաբերում է կոմերցիոն բեռնափոխադրմանը մի նավով, որն ամբողջությամբ պատկանում է Հայաստանին։ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, և բացի Հայաստանի հետ կապված մեր երկկողմ պարտավորություններից, մեր միջազգային կոնվենցիան պարտավորեցնում է Հայաստանին ելք տալ դեպի Սև ծով։ Այս բեռնափոխադրումը ամբողջությամբ տարանցիկ էր և պատկանում էր Հայաստանին։ Նավը պատժամիջոցների ենթարկված չի եղել, ոչ էլ ՌԴ դրոշի տակ է եղել, ոչ էլ բեռն է եղել պատժամիջոցների ենթարկված»։

2023 թվականի մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է արձակել Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին, որը դադարեցվել էր գրեթե չորս տարի առաջ։ Բացի այդ, Պուտինի որոշմամբ՝ Վրաստանի քաղաքացիների համար չեղյալ է հայտարարվել 2000 թվականից գործող վիզային ռեժիմը։ Վրաստանի կառավարությունը դրական է գնահատել այդ որոշումները և արդեն երկու ռուսական ավիաընկերությունների իրավունք է տվել չվերթներ իրականացնել Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի, Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա ուղղություններով։ Մոսկվայի ուղղությամբ չվերթներ է սկսել նաև վրացական Georgian Airways ընկերությունը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):