Ընդդիմությանը ընտելացնում ենք խորհրդարանական կյանքին, նրանք հիմա առաջին դասարանում են. Սամխարաձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» պատգամավոր, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն ասում է, որ ընդդիմությանը ընտելացնում են խորհրդարանական կյանքին, որն այս շաբաթ դատարանի հարցով քննիչ հանձնաժողով ձևավորելու համար մասնակցել է բոլոր լիագումար նիստերին:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Սամխարաձեի խոսքով՝ իրեն շատ է ուրախացնում նիստերի դահլիճի լեփ-լեցուն լինելու փաստը։

«Շատ ուրախ եմ, որ երեկ «նախարարի ժամին» ընդդիմությունը մոբիլիզացվել է, լսել են նախարարին, նույնիսկ հարցեր են տվել, հետևաբար, եթե այսպես շարունակեն, լավ կլինի խորհրդարանական կյանքի համար։ Կամաց-կամաց ընտելացնում ենք խորհրդարանական​​կյանքին, սա դեռ սկիզբն է, նրանք հիմա առաջին դասարանում են ու կամաց-կամաց կմեծանան ու հուսով եմ՝մինչև 2024 թվականի վերջ՝ կավարտեն 12-րդ դասարանը։

Քվեարկությունը, հավանաբար, կանցկացվի մինչև 2024 թվականի վերջ ու ես չգիտեմ, թե ինչպես կհաջողվի նրանց մոբիլիզացվել մինչև 2024 թվականի ավարտը»,- լրագրողներին ասել է Սամխարաձեն։

Ընդդիմությունը փորձում է ստեղծել խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի դատական ​​համակարգում առկա կոռուպցիան և այլ ապօրինություններ։ Որոշման նախագծի քվեարկությունը երեք անգամ անընդմեջ տապալվեց՝ ապրիլի 18-ի, 19-ի և 20-ի լիագումար նիստերում, քանի որ «Վրացական երազանքի» անդամները չեն գրանցվել քվեարկությանը՝ ի նշան դատավորների հանդեպ համերաշխության։ Քվորում լինելու և քվեարկություն անցկացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի գրանցվի 76 պատգամավոր, իսկ որոշումն ընդունելու համար բավարար է 50 ձայնը։ Խորհրդարանում երեք օրն էլ մոբիլիզացվել էր խորհրդարանական ընդդիմության 50 անդամ, և քվորումի առկայության դեպքում նրանք կարող էին քննիչ հանձնաժողով ձևավորել։ Ընդդիմադիր պատգամավորները մտավախություն ունեն, որ «Վրացական երազանքը» կարող է հանձնաժողովի ստեղծման հարցը դնել քվեարկության այն ժամանակ, երբ նիստերի դահլիճում ընդդիմության անդամներ չլինեն։

Ընդդիմությունը խորհրդարանում ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը գրանցել էր դեռևս դեկտեմբերին, սակայն այն առաջին անգամ քվեարկության է դրվել ապրիլի 18-ին։ Այս հարցը հատկապես արդիական դարձավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ապրիլի 5-ին կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու համար պատժամիջոցներ սահմանեց վրացի երեք ներկա և մեկ նախկին դատավորներ՝ Միխեիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և Վալերիան Ցերցվաձեի նկատմամբ։

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն խոստացել է, որ քննիչ հանձնաժողով չի ձևավորվի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):