Ընդդիմությունը պահանջում է դատաիրավական համակարգում կոռուպցիան ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները, այն բանից հետո, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել վրացի դատավորների նկատմամբ, պահանջում են հրավիրել արտահերթ նիստ և ստեղծել դատական ​​համակարգում կոռուպցիան ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողով։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Պատգամավորները ճեպազրույցում հայտարարել են, որ նման հանձնաժողով արդեն իսկ գրանցված է խորհրդարանում, և անհրաժեշտ է հարցը դնել քվեարկության։

«ԱՄՆ Պետդեպարտամենտը աննախադեպ որոշում է կայացրել՝ աջակցելու Վրաստանի քաղաքացիներին և Վրաստանի ապագային։ Ըստ այդմ, մենք՝ Վրաստանի խորհրդարանի ընդդիմությունը, պահանջում ենք արձագանք նշված հարցի վերաբերյալ։ Մենք կցանկանայինք մոտ ապագայում քննիչ հանձնաժողով ստեղծել Վրաստանի խորհրդարանում։ Այդ նպատակով երկուշաբթի օրը մենք կդիմենք Վրաստանի նախագահին՝ արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով։ Ցանկացած օր, որը հետաձգում է պատժամիջոցների հարցի պատասխանը, կարող է շատ վնասել Վրաստանին»,- ասել է անկախ պատգամավոր Թամար Կորձաիան։

«Լելո» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին նշել է, որ քննիչ հանձնաժողովի ստեղծումը մեսիջ կլինի առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ Վաշինգտոնի կողմից արտահայտված ծայրահեղ մտահոգությունը կոնկրետ անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Վրաստանում աննկատ չմնա:

«Այս հանձնաժողովի ստեղծումը կարող է լինել ամենակարևոր քաղաքական ակտը, որը կարող էր իրականացվել այս գումարման խորհրդարանում։ Ես կոչ եմ անում ընդդիմության բոլոր ներկայացուցիչներին օգտագործել իրենց մանդատը Վրաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասել է Սամադաշվիլին։

Ապրիլի 5-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը երեք ներկա և մեկ նախկին դատավորների՝ Միխեիլ Չինչալաձեին, Լևան Մուրուսիձեին, Իրակլի Շենգելիային և Վալերիան Ցերցվաձեին արգելել է մուտք գործել ԱՄՆ՝ զգալի կոռուպցիոն գործունեության մեջ ներգրավված լինելու պատճառով։ Նշված պատժամիջոցը կանդրադառնա նաև նրանց ընտանիքի անմիջական անդամների վրա։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ ասվում է, որ այդ անձինք չարաշահել են դատարանների նախագահների և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների իրենց պաշտոնը՝ դրանով իսկ վնասելով օրենքի գերակայությանը և հանրային վստահությանը Վրաստանի դատական ​​համակարգի նկատմամբ։

Պետքարտուղարության որոշումը Վրաստանի իշխանությունների համար «ամբողջովին անհասկանալի և անընդունելի է»։ Էնթոնի Բլինքենին ուղարկված նամակում ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին հույս է հայտնում, որ Պետդեպարտամենտը համապատասխան ապացույցներ կներկայացնի կամ կվերանայի իր որոշումը։ Իլիա Դարչիաշվիլիի խոսքով, այլ դեպքերում Վրաստանի պետությունը և Վրաստանի ժողովուրդը դա կընկալեն որպես ճնշում ինքնիշխան պետության անկախ դատարանի վրա և կոպիտ միջամտություն նրա գործունեությանը, ինչը կվնասի Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):