Ուշ գիշերին հորդառատ տեղումների պատճառով Բաղդաթի շրջանի Ներգեեթի գյուղում սողանքային գործընթացներ են զարգացել։ Հողի զանգվածի տակ է հայտնվել 4 բնակելի տուն։ Մի քանի ժամ է, ինչ տեղում աշխատում են փրկարարները, հայտնաբերվել է 4 մարդու դի, իսկ 5 հոգու որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Նրանց թվում կան մեկ ընտանիքի 4 անդամներ՝ հայրը և նրա երեք մանկահասակ երեխաները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 Լաշա Գոգնիաշվիլին նշանակվել է Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրեն
«Շատ մեծ զանգված է պոկվել, 4 բնակելի տուն ավերվել է։ Սկզբից 10 հոգու էինք փնտրում։ Այս պահի դրությամբ 1 հոգի ողջ է, տեղափոխվել է անվտանգ տարածք։ Մոբիլիզացվել է ողջ անհրաժեշտ տեխնիկան»,- հայտարարել է Իմերեթիի նահանգապետ Զվիադ Շալամբերիձեն։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մինչև փետրվարի 8-ը Վրաստանում սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով, տեղ-տեղ առատ (հիմնականում արևմտյան շրջաններում), լեռնային շրջաններում սպասվում է մառախուղ, բուք, ճանապարհներին մերկասառույց, ձնահյուսի վտանգ, էլեկտրահաղորդման գծերի սառցակալում։ Ծովում հնարավոր է ուժեղ՝ մինչև 6 բալանոց փոթորիկ: Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում և սողանքային-հեղեղային գործընթացների սկիզբ և ակտիվացում լեռնային շրջաններում։

Փետրվարի 6-ին հորդառատ տեղումներից առաջացած ձնահյուսերի ու սողանքների հետևանքով տուժել են նաև Աջարիայի բարձրադիր հատվածներում։
Խուլոյի Թխիլվանա գյուղում ձնահյուսը ավերել է Բոլքվաձեների բնակելի տունը։ Վթարի պահին տանը եղել են ամուսիններ։ Մևլուդ Բոլքվաձեն ողջ է մնացել, իսկ 63-ամյա Ֆաթի Բոլքվաձեն զոհվել է։ Այս պահին գյուղը կտրված է արտաքին աշխարհից։
Քեդայի Ծոնիարիս գյուղում տեղի ունեցած բնական աղետի հետևանքով զոհվել է 55-ամյա Թեմուր Բարամիձեն։ Նա Աջարիայի ոստիկանության բաժնի Քեդայի շրջանի վարչության կրտսեր տեսուչ էր։ Սողանքի պահին Թեմուր Բարամիձեն մենակ է եղել իր տանը։
