Խորհրդարանի մոտ ռուսական օրենքի դեմ խաղաղ ցույցի ժամանակ 14 մարդ է ձերբակալվել: ՆԳՆ-ն նրանց մեղադրում է մանր խուլիգանության և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի խոսքով՝ ձերբակալվածների թվում են նրա կուսակիցներ Իմեդա Կլդիաշվիլին և Դավիթ Էնդելաձեն։
«Իրավապահները բազմիցս կոչ են արել հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին ենթարկվել ՆԳՆ ներկայացուցիչների օրինական պահանջներին, չգերազանցել օրենքով թույլատրված հավաքների և արտահայտվելու ազատության շրջանակը։ Հանրահավաքի մասնակիցները հաշվի չեն առել նրանց օրինական պահանջները, խախտել են հասարակական կարգը, դիմադրություն են ցույց տվել իրավապահներին և բանավոր վիրավորել նրանց, ինչի արդյունքում ոստիկանությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով բերման է ենթարկել 14 անձի։ Հանրահավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում տուժել է ՆԳՆ 1 աշխատակից, որին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն»,- հայտնում են ՆԳՆ-ից։
Ապրիլի 15-ին Թբիլիսիում՝ Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում ռուսական օրենքի քննարկմանը զուգահեռ հազարավոր մարդիկ էին հավաքվել։ Ներքին գործերի նախարարությունը մոբիլիզացրել է մեծ թվով ոստիկաններ, հատուկ ջոկատայիններ և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենա։ Հանրահավաքի մասնակիցները ցանկացել են երթ անցկացնել խորհրդարանի շենքի շուրջ, ինչը իրավապահները թույլ չեն տվել։
Չնայած բողոքին, խորհրդարանական մեծամասնությունը հանձնաժողովի նիստում հավանություն տվեց անկախ ԶԼՄ-ները և քաղաքացիական հասարակությանը սահմանափակող օրինագիծը, որից հետո «Վրացական երազանքի» առաջնորդները իրավապահների օգնությամբ լքեցին օրենսդիր մարմինը։
Հանրահավաքի մասնակիցների մի մասը ողջ գիշեր մնացել է խորհրդարանի շենքի մոտ։
«Վրացական երազանքը» վերադարձրեց այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, որը մերժվել էր մեկ տարի առաջ՝ մարտին, հանրային լայնածավալ բողոքի ակցիաների արդյունքում։ Այն ժամանակ իշխանության կողմից եղել էր խոստում, որ օրինագիծն «անվերապահորեն, առանց որևէ պայմանի» է հետ կանչվել խորհրդարանից։ Օրենքի նախագծի տեքստը նույն է՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալ»-ը փոխարինվել է «օտար ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։ Իշխող կուսակցությունը մտադիր է ռուսական օրենքը ընդունել մինչև գարնանային նստաշրջանի ավարտը, թեև դա կարող է վնասել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։