Այսօր՝ մայիսի 13-ին, խորհրդարանի մոտ ռուսական օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 20 մարդ, որոնցից 3-ը օտար երկրի քաղաքացիներ են։ Ոստիկանության և հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ ուժ են կիրառել։ Հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են հատուկ ջոկատայինները ծեծի ենթարկում քաղաքացիներին և՛ ձերբակալության ժամանակ, և՛ դրանից հետո։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ներքին գործերի նախարարությունը բոլոր ձերբակալվածներին մեղադրում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածների խախտման մեջ, ինչը նշանակում է մանր խուլիգանություն և ոստիկանությանը անհնազանդություն։
«Հանրահավաքի մասնակիցների մի մասը հաշվի չի առել ոստիկանների օրինական պահանջը, խախտել է հասարակական կարգը, դիմադրել իրավապահներին ու վիրավորել նրանց։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածների համաձայն՝ այս փուլում ոստիկանությունը բերման է ենթարկել 20 անձ։ Ձերբակալվածներից երեքը օտար երկրի քաղաքացիներ են՝ 2002 թվականին ծնված Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Գ.Բ.-ն և 1995 թվականին ծնված ԱՄՆ քաղաքացի Պ.Հ.-ն, և նույն երկրի մեկ այլ քաղաքացի, ով հրաժարվել է հայտնել իր անունը և պահանջել է կապ հաստատել Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հետ»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Հատուկ քննչական ծառայությունը նույնպես հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ոստիկանների կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ քննություն է սկսվել քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի երրորդ մասի «բ» ենթակետի համաձայն նախատեսված հանցագործության նշաններով։ Նշվածը վերաբերում է պաշտոնական լիազորությունները գերազանցելուն, որը կատարվում է բռնությամբ կամ զենքի գործադրմամբ։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 5-ից 8 տարի ժամկետով, պաշտոն զբաղեցնելու կամ աշխատելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։
Ներքին գործերի նախարարությունը իրավական հարցերի հանձնաժողովում ռուսական օրենքի քննարկումից մի քանի ժամ առաջ սկսել է խորհրդարանի մուտքերը ազատել խաղաղ ցույցի մասնակիցներից։ Հանրահավաքի մասնակիցներն ասում են, որ իրենց դեմ արցունքաբեր գազ և այլ հատուկ միջոցներ են կիրառվել։
«Վրացական երազանքի» պատգամավորները մեքենաներով են մտել օրենսդիր մարմին, որի ժամանակ հնչել են վանկարկումներ՝ «ստրուկներ, ստրուկներ»։ Իրավական հարցերի հանձնաժողովի նիստում օրենքը երրորդ ընթերցմամբ ընդունելուց հետո նրանք ՆԳՆ աշխատակիցների մի քանի շարքի օգնությամբ կրկին լքել են խորհրդարանը։ Դրանից հետո ՆԳՆ-ն սկսել է հատուկ ջոկատայիններին դուրս բերել խորհրդարանի հարակից տարածքից։
Ապրիլի 15-ից Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ ռուսական օրենքի։ Իշխող կուսակցությունը մտադիր է օրենքը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել մայիսի 14-ի լիագումար նիստում։