Նիդերլանդների Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Սոլոմոնիան հրաժարական է ներկայացրել։ Սոլոմոնիան այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից։ 2017-2021 նա թվականներին եղել է Բրազիլիայում Վրաստանի դեսպանը, իսկ 2014-2017 թվականներին ղեկավարել է արտաքին գործերի նախարարության Եվրոպական ինտեգրման վարչությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 6 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
«Վրաստանի դիվանագիտական ծառայությունում իմ գտնվելու երեք տասնամյակների մեծ մասը նվիրված էր եվրաինտեգրման հարցերի վրա աշխատելուն։
Ես հստակ կատարել եմ իմ ծառայողական պարտականությունները, քանի դեռ հավատում էի, որ կարող եմ նվազագույն ազդեցություն ունենալ գործընթացի վրա։ Այսօր այս հույսն ավարտված է։
Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն և թողնում եմ Նիդերլանդների Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը»,- ասված է Դավիթ Սոլոմոնիայի հայտարարության մեջ։
Դավիթ Սոլոմոնիան Վրաստանի երկրորդ դիվանագետն է, ով հրաժարական տվեց արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից Վրաստանի ոչ լեգիտիմ կառավարության կողմից եվրաինտեգրման գործընթացի կասեցումից հետո։ Մինչ այդ նման որոշում է կայացրել Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին։
Օթար Բերձենիշվիլիի հրաժարականի և ԱԳՆ աշխատակիցների քննադատության առնչությամբ ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ «կարդացածն ու լսածը հասկանալու խնդիր կա»։ Կոբախիձեի խոսքով՝ «լսվածի ճիշտ ընկալման պայմաններում ոչ ոքի մոտ չպետք է բողոքի զգացում լիներ»։
