Նիկա Գվարամիան Սալոմե Զուրաբիշվիլիին խնդրում է ներում շնորհել Միխեիլ Սաակաշվիլիին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Ես Սալոմե Զուրաբիշվիլիին չեմ խնդրել ինձ ներում շնորհել, բայց հիմա ինձ թույլ կտամ և առաջին անգամ ուղիղ եթերով կխնդրեմ, ես նրան երբեք ոչինչ չեմ խնդրել, ես խնդրում եմ, որ Սաակաշվիլիի հետ կապված որոշում կայացնի»,- ասել է «Մթավարի արխի»-ի հիմնադիր Նիկա Գվարամիան՝ TV Պիրվելիի եթերում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Գվարամիայի խոսքով՝ եթե Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհվի, Սալոմե Զուրաբիշվիլիի հետ կապված ցանկացած հարցական նշան և դավադրություն անմիջապես կվերանա։

«Այս մարդու կյանքը, մեռնում է, չի մեռնում, հավատալու խնդիր չէ, մարդը կարող է մեռնել։ Նա լավ չէ, թեև ավելի լավ տեսք ունի, ավելի լավ է խոսում և այլն։ Նա բանտարկյալ է, նա բանտարկյալ նախագահ է, և Սալոմե Զուրաբիշվիլին ակնարկներ է ստացել, որ նա նույնպես կարող է դառնալ բանտարկյալ նախագահ։ Համոզված եմ, որ «Երազանքը» չի կարող դա անել, քանի որ այդ պահին չի լինելու, բայց ստացել է այս ակնարկները։ Նա պետք է ճեղքի այս շրջանակը, ընդունի իր սխալը և դուրս գա այդ «ոչ և երբեք»-ից ու ազատ արձակի Սաակաշվիլիին։ Վստահ եմ, որ սա միակ ճիշտ որոշումն է»,- ասել է Գվարամիան։

«Զուրաբիշվիլիից մեզ ոչինչ չի զարմացնում, նա կամաց-կամաց անցնում է կարմիր գծերը, չգիտեմ՝ կանցնի, թե ոչ բոլոր կարմիր գծերը մինչև վերջ»,- այսպես է պատասխանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն Սաակաշվիլիին ներում շնորհելու հնարավորության մասին հարցին։

«Սա հերթական դավաճանությունն է լինելու ընտրողների նկատմամբ։ Դուք գիտեք, որ ժամանակին նրան աջակցում էին այն ընտրողները, որոնց համար սկզբունքորեն անընդունելի են Սաակաշվիլիի կատարած հանցագործությունները։ Մեզ նրանից ոչինչ չի զարմացնում, այնուամենայնիվ, տեսնենք, սա նրա աշխատանքն է, հուսով եմ, որ նա հերթական դավաճանությունը չի անի, այնուամենայնիվ, նրանից ամեն ինչ սպասվում է»,- ասել է Կոբախիձեն։

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայից, որտեղ նրան տեղավորել են առողջական խնդիրների պատճառով, հոկտեմբերի 27-ին հեռավար կարգով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստին։ Սաակաշվիլին համեմատաբար ավելի լավ տեսք ուներ, քան նախորդ միացումների ժամանակ։

«Ինչո՞ւ դատապարտյալ Սաակաշվիլիին չենք տեղափոխում ՔԿՀ, այս հարցը բազմիցս է դրվել, մեր պատասխանը մեկն է՝ երբ բժիշկների կողմից համապատասխան հանձնարարական լինի, դատապարտյալ Սաակաշվիլին կվերադառնա ՔԿՀ, քանի որ Վրաստանում պատիժը կրում են ՔԿՀ-ում, նկատի ունեմ դատապարտյալներին, հետևաբար նա բացառություն չէ։ Մենք որոշումներ ենք կայացնում ոչ թե վիզուալների հիման վրա, այլ բժիշկների առաջարկություններին համապատասխան։ Հենց դա լինի, նա կվերադառնա քրեակատարողական հիմնարկ»,- ասել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):