«Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Մելիան բռնության մեջ է մեղադրում Իսանի-Սամգորիի ոստիկանության պետի տեղակալ Գիորգի Չոքուրիին։ Մելիայի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցը նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել ՆԳ նախարարության, այսպես կոչված ապակե շենքում, որտեղ նրան տարել են բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվելուց հետո։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ Կոնգրեսում կրկին ներկայացվել է երկկուսակցական «MEGOBARI Act»-ը
«Ես 2013 թվականից ներգրավված եմ եղել քաղաքական գործընթացների մեջ, բազմիցս ձերբակալվել եմ, բայց երբևէ ֆիզիկական շփում և ֆիզիկական բախում չեմ ունեցել ոստիկանի հետ ոստիկանության շենքում, այն էլ ձեռնաշղթաներով։ Այսօր եղավ»,- ասել է Մելիան ազատ արձակվելուց հետո։
Ինչպես նշել է ընդդիմադիր քաղաքական գործիչը, Գիորգի Չոքուրին ոտքով հարվածել է նրան, երբ նրան ձեռնաշղթաներ են հագցրել, ինչին ականատես են եղել «բազմաթիվ մարդիկ»։
«Եթե կհակասեն իմ ասածին, թող հրապարակեն կադրերը՝ Իսանի-Սամգորիի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Գիորգի Չոքուրին ոտքով հարվածում է աթոռին նստած ձեռնաշղթաներով մարդուն։ Սա ավելին է, քան ֆիզիկական բռնությունը։ Բնականաբար, ես ոտքի կանգնեցի և համարժեք արձագանք ունեցա, բայց այնտեղ կանգնած էին 7-8 այլ ոստիկաններ, ովքեր զսպեցին այս անձին։ Նրա համար իսկապես անհարմար է լսել, որ Իվանիշվիլիին է ծառայում և ոչ մի ոստիկան էլ չէ: Ես նրան ասացի, որ նա ոստիկան չէ և չպետք է ոստիկան խաղա»,- ասել է Մելիան «Պիրվելի» հեռուստաընկերությանը։
Փետրվարի 2-ին ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիի ելքի մոտ՝ «Թբիլիսի մոլ» առևտրի կենտրոնի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ բերման են ենթարկել 31 անձի։
Քաղաքական գործիչներն ու հանրահավաքի շարքային մասնակիցները բերման են ենթարկվել բռնության կիրառմամբ՝ Հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի՝ «Խարեբայի» գլխավորությամբ։
«Խարեբան», որը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից մարդու իրավունքների խախտման համար ենթարկվել է պատժամիջոցների, ոտքով հարվածել է ձերբակալվածներից մեկի դեմքին, երբ հատուկջոկատայինները ձեռքերը ոլորած քաղաքացուն մոտեցրել են նրան։
Ընթացող բողոքի ակցիաների 67-րդ օրը քաղաքացիները հավաքվել էին «Թբիլիսի մոլի» մոտ։ Ակցիայի նախաձեռնումից հետո՝ հունվարի 31-ին, «Վրացական երազանքի» կառավարությունը հապճեպ ընդունել է նոր կանոնակարգ, որով ռազմավարական նշանակության օբյեկտների ցանկում են ներառվել միջազգային մայրուղիները, ինչպիսիք են, օրինակ՝ դեպի Թբիլիսի մուտքը/ելքը։ Սա նշանակում է, որ այն խմբով արգելափակելը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-ից 4 տարի ժամկետով։