Ռուսական օրենքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ խորհրդարանի մոտ տեղադրված 250 լարիանոց երկաթե պատնեշը վնասելու համար ձերբակալված 19-ամյա Օմար Օկրիբելաշվիլիի և 23-ամյա Սաբա Մեփարիշվիլիի գործով ներգրավվել է նոր փաստաբան՝ Դավիթ Գամկրելիձեն։ Նոյեմբերի 22-ին կայացած նիստում դատավորի, դատախազի և նիստերի դահլիճում ներկաների առջև փաստաբանը փորձում էր ճնշել Սաբա Մեփարիշվիլիին, որպեսզի նա համաձայնի իր կողմից ներկայացված միջնորդություններին՝ անառարկելի ճանաչելու գործով մեղադրող կողմի ապացույցները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Սաբան չի համաձայնել և թույլ չի տվել հեռացնել փաստաբան Շոթա Թութբերիձեին, ով ներկայացնում է «Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը և պաշտպանում է նրան ձերբակալման պահից։ Սակայն գործով նոր ներգրավված փաստաբանը նույնիսկ դատական նիստում ջանք չի խնայել՝ համոզելու Սաբա Մեփարիշվիլիին և դահլիճում գտնվողներին, որ Թութբերիձեն ոչինչ չի արել, մեղադրյալի օգտին որևէ ապացույց ձեռք չի բերել, վկաներին չի հարցաքննել և չի անցկացրել այլընտրանքային փորձաքննություն՝ պարզելու, թե արդյո՞ք 400 լարին է վնասված պատնեշի չափը, որը մեղադրող կողմը մեղադրել է ամբաստանյալներին առանձնապես խոշոր չափերի վնասի չափով հաշվելով (ավելի քան 150 լարի): Մեղավոր ճանաչվելու դեպքում երիտասարդներին սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում։ «Վրացական երազանքը» քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել երիտասարդներին, չի ներառել անգամ ընտրություններից առաջ ընդունած համաներման մեջ։
Օմար Օկրիբելաշվիլիի նոր պաշտպանն 3 միջնորդություն է ներկայացրել դատարան․
- Դատավորը որպես խափանման միջոց կալանքը փոխարիներ գրավով, քանի որ գործով նախաքննությունն ավարտվել է, վկաների վրա ազդելու վտանգ այլևս չկա,
- Դատախազության ներկայացրած ապացույցները անառարկելի պետք է ճանաչվեր և չուսումնասիրվեր դատարանի կողմից,
- Օմար Օկրիբելաշվիլիի գործը պետք է տարանջատվեր Սաբա Մեփարիշվիլիի դրվագից։
Մեփարիշվիլիի փաստաբան Շոթա Թութբերիձեն նույնպես համաձայնել է ազատազրկումը գրավով փոխարինելու և Օկրիբելաշվիլիի դրվագն առանձնացնելու, սակայն մեղադրանքի ապացույցները անառարկելի ընդունելուն՝ ոչ։ Դատավարության ժամանակ նա ասել է, որ իրենք կկիսեն այս առաջարկը միայն այն դեպքում, եթե ամբաստանյալների համար դատավճիռը ժամանակին կայացվի, որպեսզի նրանք ունենան նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ներում շնորհելու հեռանկարը։ Սակայն քանի որ գործի քննությունը ձգձգվում է, և հավանական է, որ այն չի ավարտվի մինչև Զուրաբիշվիլիի նախագահական ժամկետի ավարտը, դա կարող է վատթարացնել մեղադրյալի վիճակը։ Մեղադրյալները և նրանց ընտանիքի անդամները հույս ունեին, որ նախագահը ներում կշնորհի Օկրիբելաշվիլիին և Մեփարիշվիլիին, ովքեր ձերբակալվել էին ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ, քանի որ Գիորգի Շանիձեին ներում էր շնորհվել։
«Դուք զոհաբերում եք երեխաներին», - փաստաբան Գամկրելիձեն նախ դիմել է Թութբերիձեին, ապա՝ Սաբա Մեփարիշվիլիին.
- Ընկերոջդ այսպես ես թողնու՞մ։
- Ես ոչ մեկին չեմ թողնում։ Եթե ես զոհաբերում եմ, զոհաբերում եմ ինձ: Ասում եմ՝ բաց թողեք, ինձ պահեք։ Էլ ի՞նչ կարող եմ անել:
Դատախաղ Նուգզար Չիտաձեն չհամաձայնեց խափանման միջոցը փոխելու և գործը կիսելու միջնորդություններին և դատավորին խնդրեց չքննարկել երկուսից և ոչ մեկը։ Նույն կերպ վարվեց նաև դատավոր Նաթիա Գուդաձեն։
Ամբաստանյալների ազատազրկումը երկարաձգելու մասին որոշումը հրապարակելուց հետո նիստերի դահլիճում Սաբա Մեփարիշվիլիի մոր ինքնազգացողությունը վատացավ։
Ինչպե՞ս է փաստաբան Դավիթ Գամկրելիձեն ներգրավվել երկաթե պատնեշի գործին. մեր կողմից ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Գամկրելիձեն բանտարկվել է և 2024 թվականի հոկտեմբերին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Գլդանի քրեակատարողական հիմնարկի վարչակազմը նրան նստեցրել է այն նույն խցում, որտեղ Օմար Օկրիբելաշվիլին։ Փաստաբանը մի քանի օր առաջ ազատ է արձակվել բանտից, որից հետո բանտից հանել է Օմար Օկրիբելաշվիլիի ստորագրությամբ նամակը, որ Շոթա Թութբերիձեին ազատում է։ Դավիթ Գամկրելիձեն մեզ չպատասխանեց, թե ինչ մեղադրանքով են իրեն ձերբակալել։ Նա ասել է, որ Օմար Օկրիբելաշվիլիի ընտանիքի բարեկամն է։ Հարցին, թե ինչու ի սկզբանե չի խառնվել գործին, նա ասաց, որ երբ ընտանիքը դիմել է իրեն, ինքը այդ ժամանակ է գործը վերցրել։
Դավիթ Գամկրելիձեն Օմար Օկրիբելաշվիլիի շահերը պաշտպանելու համար գործին ներգրավել է մեկ այլ փաստաբանի՝ Դավիթ Սանաձեին։ Նա «Խաչապուրիձե (Շալվա Խաչապուրիձե) և գործընկերներ» թիմի անդամ է։
Նիստի ավարտից անմիջապես հետո Օմար Օկրիբելաշվիլիի մայրը վիճաբանել է Շոթա Թութբերիձեի հետ։ Շորենա Խոմերիկին տեսախցիկների առաջ բարձր բղավել է, որ Թութբերիձեն որդու գործն օգտագործում է քաղաքական շահերի համար։
Գործով հաջորդ նիստը տեղի կունենա 2025 թվականի հունվարին։
«Վրաստանի լուրերին» հայտնի է դարձել, որ Սաբա Մեփարիշվիլին քրեակատարողական հիմնարկում, վարչակազմի հանձնարարությամբ, ֆիզիկական բռնության է ենթարկվել, քանի որ նա չի ընդունել առաջադրված մեղադրանքը։ Փաստաբանի միջամտությունից հետո նրան տեղափոխել են այլ խուց, սակայն վարչակազմի և նրանց հսկողության տակ գտնվող բանտարկյալների, ինչպես նաև քրեակատարողական ծառայության աշխատակիցների դրդմամբ հիմա նույնպես ֆիզիկական և հոգեբանական ճնշում է գործադրվում։ Սաբա Մեփարիշվիլիին ձերբակալելիս ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել նրան։ Առաջին դատաքննության ժամանակ նրա մարմնին վնասվածքներ են եղել, որոնք նկատել է նաև դատավորը և դիմել հատուկ քննչական ծառայություն, թեև մեղադրյալը ճնշումների պատճառով չի հաստատել իրեն ծեծելու փաստը։