Վաղը՝ նոյեմբերի 9-ին, ընդդիմադիր կուսակցությունները պատրաստվում են հերթական բողոքի երթն անցկացնել։ «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» տեղեկություններով՝ երթի մասնակիցների հավաքը կսկսվի ժամը 15:00-ից երկու վայրում՝ «Պետական համալսարան» և «Մարջանիշվիլի» մետրոյի կայարանների մոտ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Երբ իշխանությունը ոտնահարում է մարդու իրավունքները և գործնականում պետական հեղաշրջում է կազմակերպում, մեր պարտքն է, մեր պարտավորությունը՝ պայքարել փողոցներում։ Դրանով է պայմանավորված, ի թիվս այլ բաների, միջազգային աջակցությունը և այն, որ այս իշխանությունը տապալվելու է, այն պարզապես չի կարող գործել։ Ոչ ոք չի պատրաստվում կանգ առնել: Ինչպես հանրությանն ու «Երազանքին» ասացինք, շատ անակնկալներ են լինելու, շատ սուր, համախմբված ու ուժեղ ակցիա է լինելու»,- ասել է կոալիցիայի առաջնորդներից Էլենե Խոշտարիան։
Ակցիայի կազմակերպիչները քաղաքացիներին կոչ են անում մասնակցել երթին։ «Ուժեղ Վրաստանի» անդամ Իրակլի Կուպրաձեի խոսքով՝ իրենց եզրափակիչ հավաքի վայրը կլինի Ռուսթավելիի պողոտան։
«Դրա հիմնական նպատակն է, որ քաղաքը արթնանա, և Թբիլիսին, որը, չնայած կեղծիքին, հաղթեց ռուսամետ «Երազանքին», էլ ավելի ակտիվորեն ներգրավվի սեփական ապագայի պաշտպանության գործում»,- նշել է Կուպրաձեն։
Ակցիային միանում է նաև «Միասնություն-Ազգային շարժումը»։
Նոյեմբերի 4-ին Խորհրդարանի դիմաց տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հայտարարեցին դիմադրության շարժման մեկնարկի մասին։ Նրանց հիմնական պահանջը նոր ընտրությունների նշանակումն է։
Բացի այդ, նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, «Գիրչի» կուսակցությունը նույնպես խորհրդարանի դիմաց բողոքի ցույց է նախաձեռնել։ Կուսակցությունների առաջնորդները կարծում են, որ նոր ընտրությունները պետք է անցկացվեն «գաղտնիության տոտալ խախտման» հիման վրա, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պետք է մեկ շաբաթ ժամանակ տրվի այդ պահանջը կատարելու համար։
Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից անցել է գրեթե երկու շաբաթ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ «Վրացական երազանքի» օգտին քվեարկել է ընտրողների 53,93%-ը կամ 1 120 011 ընտրող։ Այս արդյունքի լեգիտիմությունը չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, որոնց միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Կոալիցիա հանուն փոփոխությունների» - (11.037%)
- «Միասնություն-Ազգային շարժում» - (10․164%)
- «Ուժեղ Վրաստան» - (8․814%)
- «Գախարիան հանուն Վրաստանի» - (7․771%)
Ընդդիմադիր կուսակցությունները և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պնդում են, որ ընտրություններն «ամբողջովին կեղծվել են»։
