Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոչ է անում իր իրավասության տակ գտնվող Հակակոռուպցիոն բյուրոյին «կանխել ընտրական գործընթացում արտաքին մանիպուլյացիաները»՝ վերանայելու որոշումը, որով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» ոչ կառավարական կազմակերպությունը ճանաչվել է որպես ընտրական նպատակ ունեցող սուբյեկտ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Իլիայի պետական համալսարանին ավտորիզացիա է տրվել մեկ տարի հետո մոնիտորինգի պայմանով
- 2 Իվանիշվիլին պատերազմ հայտարարեց մեր բարեկամներին, որպեսզի կանգնի Մոսկվայի կողքին․ Զուրաբիշվիլի
- 3 «Մենք ուժ կգտնենք մեր մեջ, որպեսզի ներողություն խնդրենք». Իվանիշվիլին՝ 2008 թվականի պատերազմի մասին
- 4 Հոկտեմբերին վրաց ժողովուրդը հնարավորություն կունենա հեռացնել խաբեբաներին․ սենատոր Ռիշ
- 5 Նման ամոթալի բան չեմ տեսել, պատրաստվել է ԿԳԲ-ի դարբնոցում․ նախագահը՝ «Երազանքի» պաստառների մասին
- 6 ԱՄՆ-ը Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների փաթեթ է մշակել․ «Ամերիկայի Ձայն»
Կոբախիձեն սոցցանցում հայտարարություն է հրապարակել, որին նախորդել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության գնահատականն այն մասին, որ հակակոռուպցիոն բյուրոյի «ցավալի որոշումը» խաթարում է հասարակության վստահությունը ընտրական գործընթացի ժողովրդավարության նկատմամբ։
«Այն, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանն» ունի հռչակված նախընտրական նպատակ և իշխող կուսակցության դեմ բացահայտ նախընտրական քարոզչություն է իրականացնում, ինչի համար օգտագործում է համապատասխան ֆինանսական և նյութական այլ ռեսուրսներ, պարզ է ցանկացած օբյեկտիվ դիտորդի համար։ Հետևաբար, հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը իրավական տեսանկյունից հիմնված է անսխալականության ամենաբարձր չափանիշի վրա և լիովին համապատասխանում է Վրաստանի «Քաղաքացիների քաղաքական միությունների մասին» օրգանական օրենքի պահանջներին։ Ուստի, զարմանալի չէ, որ հակակոռուպցիոն բյուրոյի որոշման վավերականությունը հաստատել է նաև առաջին ատյանի դատարանը։
Սակայն հանուն պետական շահերի և առաջին հերթին ընտրական գործընթացում արտաքին մանիպուլյացիաներից խուսափելու համար, ինչի առաջին նշաններն արդեն բացահայտված են, նպատակահարմար եմ համարում վերացնել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» կազմակերպության ընտրական նպատակ ունեցողի կարգավիճակը։
Բացի այդ, ցանկալի է, որ նույն մոտեցումը կիրառվի հայտարարված ընտրական նպատակներով կազմակերպություն ճանաչված այլ սուբյեկտների նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ միայն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանն» է անհնազանդություն հայտարարել Հակակոռուպցիոն բյուրոյի որոշմանը։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի» հայտարարված նախընտրական նպատակը և նրա բազմամյա արմատական ու բևեռացնող քաղաքական օրակարգը վաղուց հայտնի են վրաց հասարակությանը։ Ըստ այդմ, որպեսզի հասարակությունը համապատասխան եզրակացություններ անի, պարտադիր չէ, որ այս կազմակերպությունը որևէ իրավական կարգավիճակ ունենա»,- իր հայտարարության մեջ ասել է Իրակլի Կոբախիձեն։
Բացի այդ, վարչապետը նշում է, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի» հետ միասին հայտարարված ընտրական նպատակով գործում են նաև իր հետ առնչվող այլ կազմակերպություններ, որոնք նույնպես գրանցված են որպես տեղական դիտորդական կազմակերպություններ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
«Մաքուր իրավական մոտեցմամբ գործելու դեպքում Հակակոռուպցիոն բյուրոյի հայտարարված ընտրական նպատակ ունեցող կազմակերպության կարգավիճակը կարող է տարածվել ԿԸՀ-ում որպես տեղական մոնիտորինգի կազմակերպություն գրանցված գրեթե բոլոր ֆինանսապես կարող կազմակերպությունների վրա, որոնք կարող են օգտագործվել նույնիսկ ավելի ակտիվ արտաքին մանիպուլյացիայի համար:
Ելնելով վերոնշյալից՝ ես կոչ եմ անում Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյին կիրառել իրավաբանական հայեցողություն և վերանայել իր որոշումը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ- Վրաստանի» համար և այլ համապատասխան սուբյեկտների կարգավիճակի վերաբերյալ՝ որպես հայտարարված ընտրական նպատակներ ունեցող կազմակերպություն»,- ասել է Կոբախիձեն։
Բացի այդ, վարչապետը կոչ է անում Հակակոռուպցիոն բյուրոյին կիրառել իրավական հայեցողություն և ձեռնպահ մնալ խորհրդարանական ընտրություններից առաջ համապատասխան սուբյեկտներին հայտարարված ընտրական նպատակներ ունեցող կազմակերպության կարգավիճակ տալուց։
Սեպտեմբերի 24-ին Հակակոռուպցիոն բյուրոն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանին» և նրա գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին ճանաչել է որպես «հայտարարված ընտրական նպատակ ունեցող սուբյեկտներ», ինչը նշանակում է, որ նրանք ենթակա են քաղաքական կուսակցությունների համար սահմանված կանոնակարգերին։ Սեպտեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ 24 տարվա ընթացքում առաջին անգամ չեն կարող կազմակերպության անունից հետևել խորհրդարանական ընտրություններին, թեև շարունակելու են իրենց անհատական պայքարը ձայները պաշտպանելու համար։