«Ով կողմ քվեարկի «Ժողովրդի ուժի» օրինագծի ցանկացած տարբերակին, անմիջական պատասխանատվություն կկրի Վրաստանի եվրաատլանտյան ապագան վտանգի տակ դնելու համար»,- ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը։ Նրա խոսքով՝ Վրաստանին ազդեցության գործակալների մասին օրինագծերի ոչ մի տարբերակ պետք չէ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը, բազմաթիվ անդամ երկրներ, Վրաստանի բարեկամներն ամբողջ աշխարհում բազմիցս կոչ են արել Վրաստանի իշխանություններին չընդունել այս օրենքը, դադարեցնել այդ օրենքի ընդունումը, քանի որ դա կվտանգի այն կազմակերպությունների աշխատանքը, այդ թվում՝ տեղական կազմակերպությունների աշխատանքը, որոնց ջանքերն ուղղված են տեղական բնակչության կյանքի բարելավմանը, աշխատելով ընդհանուր նպատակների համար, ինչը ենթադրում է ապահով և բարեկեցիկ ապագա։ Այս գործը, որը տարիներ շարունակ ընթանում է Վրաստանի բարեկամների և նրա տեղական գործընկերների հետ համագործակցությամբ։
Այնպես որ, հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Ո՞րն է այս օրենքի հիմնական նպատակը։ Իսկ ո՞րն է հիմնական պատճառը, քանի որ մենք շատ լավ տեսնում ենք, որ այս օրենքի ընդունումն իսկապես կվտանգի Վրաստանի եվրաատլանտյան ապագան, որը վրաց ժողովրդի շատ հստակ ընտրությունն է»,- ասել է ԱՄՆ դեսպանը։
Խորհրդարանական մեծամասնության անդամներ Սոզար Սուբարին, Միխեիլ Կավելաշվիլին, Դիմիտրի Խունդաձեն, Գուրամ Մաճարաշվիլին, Վիկտոր Ջափարիձեն, Իրակլի (Դաչի) Բերաիան, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան և Զաալ Միքելաձեն խորհրդարանին են ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որին աջակցում է նաև «Վրացական երազանքը»։ Եթե այն ընդունվի, ապա վրացական այն հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում միջազգային հիմնադրամներից, կգրանցվեն Վրաստանի «օտարերկրյա ազդեցության գործակալների» ռեգիստրում։ Օրինագծի հեղինակներն ասում են, որ իրենց պատրաստած փաստաթուղթը հիմնված է 1938 թվականին ԱՄՆ-ում ընդունված «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի» (Foreign Agent Registration Act - FARA) վրա, թեև ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ այն հիմնված է համանման ռուսական և հունգարական օրենքների և ոչ թե ամերիկյան որևէ օրենքի վրա։ Դրանից հետո «Ժողովրդի ուժի» անդամները ներկայացրեցին մեկ այլ օրինագիծ՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին», որը, ըստ նրանց, FARA-ի բառացի թարգմանությունն է:
Այսպես կոչված գործակալների մասին օրենքների նախագծերը կքննարկվեն մարտի 2-ին խորհրդարանի արտաքին հարաբերությունների ու պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովների համատեղ նիստում։ Օրինագծերից մեկը խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է ընդունել մինչև հունիսի վերջ։