Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը «Telegram»-ում վրացերենով հրապարակել է իր ցավակցությունները Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքում զոհված վրացի մարտիկների ընտանիքներին։ Երմակը գրում է, որ Վրաստանն ու Ուկրաինան ընդհանուր թշնամի ունեն, իսկ վրացի մարտիկները կռվել են հանուն խաղաղության և ազատության։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ռազմավարական քաղաք՝ Բախմուտի պաշտպանությունը շարունակվում է: Ամեն օր կատաղի մարտեր են լինում... անընդհատ կրակոցների ձայն է լսվում: Շուրջը մթություն է, կարծես մի մաս՝ Առաջին համաշխարհային պատերազմից։ Շուրջը թշնամու բազմաթիվ դիակներ են, չեն էլ փորձում նրանց տանել մարտի դաշտից, հարյուրավոր թշնամու լքված դիակներ...
Մեր մարտիկներն անձնուրաց կռվում են: Ցավոք սրտի, մենք նույնպես մարտիկներ ենք կորցնում։
Բախմուտի մոտ 57-րդ բրիգադի մեր ուկրաինացի և վրացի զինվորները վերջին օրերին շրջապատված էին հակառակորդի կողմից։ Հայտնի է վրացի վիրավոր հրամանատարի և հինգ զոհված վրացի զինվորի մասին։ Նրանք պայքարեցին հանուն խաղաղության, հանուն ազատության։
Ազատությունը միավորում է լավագույն մարդկանց ավտոկրատական չարի դեմ պայքարում: Ես իսկապես զորակցոււմ եմ մեր վրացի եղբայրներին։ Շնորհակալ եմ բոլոր մարտիկներին, ովքեր կռվում են մեզ հետ: Մենք պետք է անպայման հաղթենք հանուն Ուկրաինայում և Վրաստանում ազատության, պետք է տապալենք թշնամուն։ Մենք ունենք մեկ թշնամի:
Բախմուտը տիտանների քաղաք է»,- գրել է Երմակը։
Դեկտեմբերի 3-ի գիշերը Բախմուտ քաղաքում ռուսական օկուպացիոն ուժերի հարձակման հետևանքով հինգ վրացի մարտիկ է զոհվել։ Սպանվել են Բադրի Մարկելիան, Ռոմեո Կվարացխելիան, Ռոմեո Փիչխաիան, Մերաբ Ալադաշվիլին և Ավթո Ռուռուան։ Նրանց դիակները դեռ հնարավոր չէ դուրս բերել, քանի որ այն դիրքերը, որտեղ նրանք կռվել են, գտնվում են ռուս զինվորականների վերահսկողության տակ։
Գիորգի Ռոինիշվիլին, ով Բախմուտում զոհված վրացիների խմբում էր, ասում է, որ իրենց դիրքերի վրա հարձակումների երեք ալիք է եղել, որոնցից երկուսը ետ են մղել առանց կորուստների.
«Ինտենսիվ կրակ էր արձակվում ինքնաձիգներով և գնդացիրներով, նռնականետերից և դիպուկահարներից։ Մենք առանց կորուստների հետ մղեցինք երկու հարձակում։ Մոտ կես ժամվա ընթացքում ես, ընկերս և հրամանատարը շարժվեցինք դեպի ձախ թև՝ տեսնելու, թե ինչ վիճակ է, ռուսները մեզ շրջափակելո՞ւ են, թե՞ ոչ: Դա տեղի էր ունենում անտառում։ Մի 25-25 մետր անցանք, երրորդ ալիքը եկավ, շատ ինտենսիվ կրակ էր գալիս։ Մենք սողալով գնացինք մեր դիրքերը։ Այնտեղից էլ սկսվեց կրակը և դադարեց մոտ 15 րոպե անց։ Մենք նրանց կանչեցինք, գիտեինք, որ մերոնք այնտեղ են, և մենք չենք կարող կրակ բացել։ Կապվեցինք Ռոմեո Փիչխաիային, բայց կրակ էին արձակում այնտեղից։ Երկու անգամ հասանք մեր դիրքերին, բայց գիշեր էր, և մեր դիրքերից կրակում էին մեզ վրա։ Ուստի մենք ստիպված եղանք իջնել բազա։
Առավոտյան անօդաչու թռչող սարքերով տեսանք, որ մեր ընկերները զոհվել են, իսկ մեր դիրքերը գրավել են թշնամու զորքերը։ Տղաները երկու ալիքի դիմակայեցին ու երրորդ ալիքի ժամանակ դիրքերը չզիջեցին, մեկ քայլ ետ չարեցին, ամեն մեկն իր տեղում էր։ Նրանք դեռ այնտեղ են, բայց մահացած։ Մենք ամեն ինչ կանենք նրանց դիերը դուրս հանելու համար»,- ասել է Գիորգի Ռիոնիշվիլին «Մթավարի Արխիի» եթերում։
Փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմում արդեն 34 վրացի է զոհվել։