Խորհրդարանական ընտրությունների հետ կապված ընդդիմադիր պատգամավորները նույնպես հայց կներկայացնեն Սահմանադրական դատարան։ Այս մասին հայտարարել է «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից, պատգամավոր Գիորգի Վաշաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Սահմանադրական հայց եմ ստորագրել։ Այս ընտրությունների հետ կապված մենք՝ պատգամավորներս, նույնպես հայց ենք ներկայացնում Սահմանադրական դատարան։ Գոնե ֆորմալ առումով մենք ուզում ենք անցնել բոլոր օրինական ընթացակարգերը, որպեսզի հետո, երբ տեղի ունենա մեծ կեղծիքների և այս ընտրությունների արտագրման քննությունը, երբ փոխենք իշխանությունը, ամբողջական պատկերացում ունենանք, այդ թվում՝ իրավական ընթացակարգերով»,- ասել է Վաշաձեն։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ նոյեմբերի 19-ին, հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան։ Ընտրությունների գաղտնիության և համընդհանուրության սահմանադրական սկզբունքների խախտման պատճառով նախագահը պահանջում է հակասահմանադրական ճանաչել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները կարգավորող վիճահարույց նորմերը և դրանց հիման վրա անցկացված ընտրությունների վերջնական արդյունքները։
Ինչպես նշել է դատարանում նախագահի ներկայացուցիչ Էկա Բեսելիան, համընդհանուրության խախտումը դրսևորվեց նրանով, որ երկրից դուրս քաղաքացիներին «ոչ միայն սահմանափակեցին, այլև զրկեցին սահմանադրական իրավունքից օգտվելուց»։
«Հազարավոր քաղաքացիներ չկարողացան մասնակցել ընտրություններին։ Սա խախտում է համընդհանուր ընտրությունների սահմանադրական իրավունքը։ Երկրորդ կարևորագույն սկզբունքը, որն առկա է սահմանադրության մեջ, ընտրություններում քվեարկության գաղտնիության պաշտպանությունն է։ Այս հարցի առնչությամբ բազմաթիվ հաստատված ապացույցներ կան, որ խախտվել է քվեարկության գաղտնիությունը, ինչը սահմանադրական ստանդարտի խախտում է։ Մենք վիճարկում ենք այն նորմերի սահմանադրականությունը, որոնք ստիպում են խորհրդարանի անդամներին անցնել իրենց լիազորությունների ճանաչման ընթացակարգը, և նրանց լիազորությունները չեն դադարեցվում այն նույն փուլում, երբ հայտարարվում է կամքը, որ նրանք չեն լինելու խորհրդարանում, որի արդյունքները կեղծվել են»,- ասել է Բեսելիան։
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ նախագահը, խորհրդարանի անդամների առնվազն մեկ հինգերորդը (30 պատգամավոր) և Հանրային պաշտպանն իրավունք ունեն սահմանադրական հայց ներկայացնել ընտրությունները կարգավորող նորմերի և այդ նորմերի հիման վրա կայանալիք ընտրությունների սահմանադրականության վերաբերյալ։
Ինչպես պարզաբանում է սահմանադրագետ Վախուշտի Մենաբդեն, մինչև Սահմանադրական դատարանը կքննարկի հայցերը, նորընտիր խորհրդարանի լիազորությունը չի կարող ճանաչվել։
